Ռուսաստանի ԱԳՆ-ն Իրանի հարցով Թրամփի դիրքորոշումն անպատասխանատու է համարում
ՄիջազգայինՌուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն անպատասխանատու է անվանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը, որը Կոնգրեսին չի հաստատել Իրանի կողմից միջուկային համաձայնագրի պայմանների կատարումը։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ փոխնախարարը նշել է, որ Ռուսաստանը ցավով է դիտարկում, որ անգամ համաձայնագրի իրականացման դրական դինամիկայի պայմաններում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսին չի հաստատել, որ Իրանը կատարում է գործարքի իր մասը։ Ռյաբկովը հավելել է, որ իր կարծիքով ԱՄՆ-ն դեռ պատրաստ չէ կազմակերպել վեցյակի հետ Իրանի համատեղ նիստը։ Նաեւ դիվանագետը նշել է, որ Վաշինգթոնը համաշխարհային անվտանգության ու կայունության հարցերը հերթական անգամ դարձրել է որոշակի կոնյուկտուրային գործընթացների պատանդը, այդ հարցերը հանձնել է այնպիսի քաղաքական գործիչների դիտարկմանը, որոնք մեծ հաշվով հեռու են առկա պայմանավորվածության բովանդակային մասից։