Ամբոխահաճոն
ՎերլուծությունԸնդամենը ամիսներ առաջ վարչապետն իր հերթական հանձնարարականով խստացնում էր անտառահատումների իրականացման վերահսկողությունն ու ընդհանրապես գործընթացը։ Այս հանձնարարականը բավական հակասական ընդունելություն գտավ, քանի որ անտառամերձ բնակավայրերի տեղաբնիկները նույիսկ սպառնալիքների լեզվով սկսեցին խոսել, թե եթե արգելեն ծառ կտրելը, իրենք կհրդեհեն անտառը։ Դժվար է ասել, թե որ բարբարոս ցեղերի ներկայացուցիչներն էին նման հայտարարություններով հանդես եկողները, սակայան սա թողնենք մի կողմ։ Վարչապետի այս հանձնարարականը սակայն երկար կյանք չունեցավ, քանի որ օրեր առաջ կերկին կառավարության հերթական նիստում Կարապետյանը մեկի այլ հանձնարարականով հրահանգեց ազատականցնել ծառահատումները։
Այս հանձնարարականւմ, ինչպես հասկանալի է, էականը միայն ազատականցնել տերմինն է, անշուշը, երկար մեկնաբանություններ կան առ այն, թե ինչ է դա նշանակւմ, սակայն կարծես թե ակնհայտ է, որ ծանկացած ծառ կտրողի համար, միայն ազատականցնել բառը արդեն իսկ կանաչ լույս է։ Այլ կերպ ասած՝ վարչապետն ուղղակի ասեց՝ կտրեք որքան ուզում եք։ Թերևս պետք է ծավալիորեն արձանագրենք, որ նոր ոգով ու նոր շնչով եկած հյուսիսի մարդը, ի վերջո տրվեց ամբոխահաճո որոշումներ կայանցելու գայթակղությանը, այլ գնահատական այստեղ չեն կարող տալ, որ վարչապետը պարզապես քաջություն չունեցավ պայքարել ծառահատումների դեմ։ Չնայած մյուս կողմից գուցե այստեղ քաջությունն ու ամբողահաճությունն ընդհնարապես կապ չունեն և առավել կարևոր են Բնապահպանության նախարարի դեմ կոմպրոմատների հնարավորությունը։ Սա նույնպես ուշադրության արժանի տեսանկյուն է, քանի որ հանձնարարականում ազատականցնել տերմինի առկայությունը բազմաթիվ տարընմռնումների առիթ կարող է դառնալ։
Մյուս կղմից չցանկանալով մտնել տարատեսակ դավադրության տեսությունների նրբերանգների մեջ, ուղղակի արձանագրենք, որ վարչապետի ամբոխահաճո հանձնարարականը, փոքր ինչ ժամանակավրեպ է, քանի որ արդեն իսկ վառելափայտի գինը՝ մեկ խորանարդ մետրի համար, թանկացել է, քաղաքացու համար ստեղծելով երկընտրանք՝ գնել գողացված կամ օրինական հատված վառելափայտ, թե ձմռանը ջեռուցել բնակարանը գազով։ Իսկ գուցե այս ամբողջ թնջուկը մտածված էր գազի սպառումը մեծացնելու և գազից կախվածությունն ավելացնելու նպատակով։
Չխորանանք։
Բարդի Աճարյան