Ուսանողները բողոքում են տարկետման իրավունքի վերացման դեմ. նրանք պահանջում են հանդիպում ԿԳ նախարարի հետ
Ուշադրության կենտրոնումՊաշտպանության նախարարության կողմից ներկայացված տարկետման իրավունքը վերացնող օրենքի նախագծի դեմ դեմ պայքարող ուսանողներն այսօր՝ հոկտեմբերի 20-ին, կրկին բողոքի ակցիա են կազմակերպել:
Ուսանողները հիմնականում Երեւանի պետական համալսարանից են, նրանք պնդում են, որ տարկետման իրավունքը վերացնելը ճիշտ չէ, քանի որ բանակից վերադառնալուց հետո քչերն են շարունակում ուսումը կամ հիմնականում կիսատ են թողնում:
Ակցիայի մասնակիցները քիչ առաջ երթով եկել են Կրթության եւ գիտության նախարարության մոտ եւ պահանջում են հանդիպում նախարարի հետ: Մեր թղթակիցը քիչ առաջ հաղորդեց, որ ուսանողներին առաջարկվել է հանդիպում նախարարության աշխատակիցներից մեկի հետ մամուլի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Ակցիան շարունակվում է: