«Քաջնազարյան» հանձնարարական
ՎերլուծությունՎարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության հերթական նիստում հերթական «քաջնազարյանական» հանձնարարականն է տվել։ Այս անգամ վարչապետի թիրախում երևանյան խցանումներն են։ Երևի թե առավոտ շուտ գործի գնալիս, Կարապետյանը հայտնվել է միջին վիճակագրական մի խցանման, որը թերևս յուրաքանչյուրիս առօրյայի մի մասն է դառել։ Սակայ հետաքրքիր է, ինչպես պետք է Տրանսպորտի նախարարությունը ուսումնասիրի հարցը դեռ բավական չէ, դեռ մի հատ էլ լուծում տա։
Կամ ասենք արդյոք վարչապետը կամ նույն նախարարը տեղյակ չեն թե ինչ մակարդակի ուղևրափոխադրումներ են իրականացվում այսօր Երևանում, ինչ մեքենաներով և այլն։ Եթե տեղյակ չէ, ապա կարող է հարցնել Երևանի քաղաքապետարանից և իմանալ, որ առկա է քաղաքի ամբողջ ուղևորափոխադրման համակարգը արմատակն փոփոխության ենթարկելու ծրագիր։ Ներկայումս դժվար է ասել, թե ինչպիսի նոր համակարգի մասին է խոքը, ինչպես է այն գործելու և այլն, սակայն մեկ բան ակնհայտ է, որ երևանյան քաղաքամիջյան ճանապարհների ծանրաբեռնվածությունն ու խցանումները կարող են նվազագույնի հասնել արդյունավետ լուծումներով ուղևորափոխադրամն համակարգի ներդրման արդյունքում։
Այսքանը կարծես թե պարզ է առաջին իսկ հայացքից, սակայն այստեղ հարց է առաջանում, թե այդ դեպքում ինչու է նման հանձնարարական տրվում Տրանսպորտի նախարարին ւսումնասիրել խնդիրը, լուծումներ գտնել և այս ամենը այն դեպքում, երբ խնդիրն էլ լւծումն էլ պարզ են։ Մյուս կողմից, անշուշտ, հնարավոր է որ Տրանսպորտի նախարարությունը ւսումնասիրի և հանկարծ պարզի, որ երևանյան խցանումներում էլ մեղավորը աջ ղեկով մեքենաներն են։
Ռազմիկ Նազարյան