Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ «Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց Կենդանակերպի այս նշանները կհայտնվեն բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո Արցախի գազի նման է լինելու՝ բացում-փակում էին․ քաղաքացի Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Էդգար Ղազարյանն ազատ արձակվեց ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են մեկ այլ հանրապետական նշանակության ճանապարհ Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից


Ինչպիսի՞ պատասխանատվություն է նախատեսված տարբեր երկրներում ոստիկանին վիրավորելու համար

Հասարակություն

Տարբեր երկրների օրենսդրությամբ տարբերակված մոտեցում է ցուցաբերվում մասնավոր անձին և ոստիկանին ու, ընդհանրապես, իշխանության ներկայացուցչին վիրավորելու իրավական գնահատականի հարցում: Դա տրամաբանական է, քանի որ իշխանության ներկայացուցչին վիրավորելը, կապված նրա ծառայողական պարտականությունների կատարման հետ, ոտնձգում է ոչ միայն տվյալ անձի պատվի և արժանապատվության, այլև՝ կառավարման կարգի դեմ :

2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 318 հոդվածով քրեական պատասխանատվություն էր սահմանվում իշխանության ներկայացուցչին հրապարակայնորեն վիրավորելու համար՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ: Եթե նման արարքը դրսևորվում էր հրապարակային ելույթներով, հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործություններով կամ զանգվածային լրատվության միջոցներով, այն պատժվում էր տուգանքով՝ 200 հազարից 400 հազար ՀՀ դրամի չափով, կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով: Սակայն 2008 թվականի հունիսի 18-ի ՀՀ օրենքով այդ արարքն ապաքրեականացվեց: Նշված օրենքի նախագծին կցված տեղեկանք-հիմնավորման մեջ որպես այդ օրենսդրական փոփոխության հիմնավորում բերվել էր այն հանգամանքը, որ 318 հոդվածով իշխանության ներկայացուցիչները վեր են դասվում շարքային քաղաքացիներից, այսինքն` խախտվում է օրենքի առջև բոլորի հավասար լինելու սկզբունքը: 
Նման հիմնավորումը դժվար է արդարացի համարել, քանի որ իշխանության ներկայացուցչին վիրավորելու համար ավելի խիստ պատժի սահմանումը պայմանավորված էր ոչ թե քաղաքացիներից իշխանության ներկայացուցիչներին վեր դասելով, այլ նրանով, որ իշխանության ներկայացուցչին վիրավորելն իր բնույթով ավելի վտանգավոր է, քան մասնավոր անձին վիրավորելը. տվյալ արարքն ուղղված է ոչ միայն նրա պատվի և արժանապատվության, այլև (և առաջին հերթին)` կառավարման կարգի դեմ:

Հատկանշական է, որ ԱՊՀ և եվրոպական տարբեր երկրներում նմանատիպ արարքների համար նախատեսված է հենց քրեական պատասխանատվություն: Այսպես, Ռուսաստանի քրեական օրենսգրքի 319 հոդվածով համանման արարքը պատժվում է տուգանքով կամ պարկադիր աշխատանքներով՝ մինչև 360 ժամ տևողությամբ, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը 1 տարի ժամկետով, Բելառուսի քրեական օրենսգրքի 369 հոդվածով՝ հանրային աշխատանքներով կամ տուգանքով կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը 2 տարի ժամկետով կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով, իսկ Ուզբեկստանի քրեական օրենսգրքի 140 հոդվածով՝ տուգանքով կամ ուղղիչ աշխատանքներով՝ 2-ից 3 տարի ժամկետով կամ նույնիսկ ազատազրկմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով: Բելգիայում ոստիկանության ծառայողին հրապարակայնորեն վիրավորելը նրա ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված պատժվում է 8 օրից 1 ամիս ազատազրկմամբ և տուգանքով (քրեական օրենսգրքի 276 հոդված), Ավստրիայում՝ տուգանքով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 3 ամիս ժամկետով (քրեական օրենսգրքի 116 հոդված), Դանիայում՝ տուգանքով կամ կալանքով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 6 ամիս ժամկետով (քրեական օրենսգրքի 121 հոդված):

Մինչդեռ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172.3 հոդվածը ոստիկանության ծառայողին կամ զինծառայողին հրապարակայնորեն վիրավորելու համար` կապված նրա կողմից հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարման հետ, նախատեսում է ընդամենը տուգանքի նշանակում 20 հազարից 50 հազար ՀՀ դրամի չափով:

Հաշվի առնելով արտասահմանյան երկրների օրենսդրության համեմատական ուսումնասիրության արդյունքները, ինչպես նաև համարժեքորեն գնահատելով ոստիկանության ծառայողներին, կապված նրանց ծառայողական պարտականությունների կատարման հետ, հրապարակայնորեն վիրավորելու վտանգավորության բնույթն ու աստիճանը՝ կարծում ենք, որ արդարացի կլինի վերականգնել այդ արարքի համար քրեական պատասխանատվությունը և սահմանել համարժեք պատիժ:

Միսակ Մարկոսյան, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի պետ, ոստիկանության մայոր

Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում էՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամՄոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ «Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց Կենդանակերպի այս նշանները կհայտնվեն բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո Արցախի գազի նման է լինելու՝ բացում-փակում էին․ քաղաքացի Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Էդգար Ղազարյանն ազատ արձակվեցՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են մեկ այլ հանրապետական նշանակության ճանապարհ Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. ՏեսանյութԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱնցկացվել է Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Կարևոր՝ բնակարան ձեռք բերել ցանկացող քաղաքացիների համարԵվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց Տավուշում ոստիկանները «պատ» են կազմել, ուժ կիրառելով բացեցին ճանապարհը (տեսանյութ) Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քանի՞ հոգի է բերման ենթարկել այսօրվա ակցիաների ընթացքում Մարտունեցիները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Տավուշում ճանապարհ էին փակել․ կալանավորված կա Վեդիի ոստիկանության բաժնում եմՍև բերետավորները, ուժ կիրառելով, ճանապարհից հեռացրին ցուցարարների ավտոմեքենան Բերետավորները բերման են ենթարկում մայթի վրա կանգնած քաղաքացիներինԹուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Թեժ իրավիճակ Տիգրանաշենում Երևան-Մեղրի ավտոճանապարհը Տիգրանաշենի հատվածում փակ է2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները կլինեն նաև բուհի համար ընդունելության քննություններ Պայթեցրել են փոխմարզպետի որդու գերեզմանըԱրտակարգ իրավիճակ Երևան-Սևան մայրուղում«Հայաստանը կարող է արտոնյալ գնով ադրբեջանական գազ ստանալ»․ Ալիև Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը Անհրաժեշտ է հասնել նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը․ ՌԴ ԱԳՆ-ում Հարավային Կովկասում ՌԴ շահերի առաջխաղացման թեմայով նիստ է անցկացվել «Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակել Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի (տեսանյութ)
Ամենադիտված