ԱՄՆ–ն ու Եվրոպան Ղարաբաղից լուրջ խնդիրներ ունեն. Արեգ Գալստյան
ՔաղաքականությունՄիջազգային իրադրությունն այսօր այնպես է դասավորվել, որ Ղարաբաղի հարցը խոշոր աշխարհաքաղաքական խաղացողների համար լուրջ հետաքրքրություն չի ներկայացնում։ Հոկտեմբերի 18-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նման կարծիք է հայտնել The Armenian Interest կենտրոնի ղեկավար Արեգ Գալստյանը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ–ի համար, օրինակ, ավելի կարեւոր եւ արդիական հարցեր կան, քան ղարաբաղյան կարգավորումը։
«Դա Վենեսուելան է, որը ԱՄՆ–ից հեռու չէ։ Դա Իրանի միջուկային խնդիրն է։ Քանի որ հանրապետականները խնդրին այլ կերպ են նայում, քան դեմոկրատները, որոնք նրանց հետ համաձայնագիր էին կնքել։ Դա անխոս Հյուսիսային Կորեան է, ԻՊ–ը, Սիրիան, Արեւելյան Եվրոպան եւ Ուկրաինան»,– ասաց Գալստյանը։
Ինչ վերաբերում է Ղարաբաղին, փորձագետի կարծիքով երկկողմ համաձայնությամբ այց հարցը մեծամասամբ տրված է Ռուսաստանին, քանի որ Հարավային Կովկասը ավանդաբար Մոսկվայի ազդեցության գոտում է եղել. քանի որ պատմականորեն ավելի լուրջ եւ սերտ կապեր է ունեցել այդ տարածաշրջանի հետ։
«Այդ պատճառով էլ ԵՄ–ն՝ ի դեմս ԵԱՀԿ ՄԽ–ում Ֆրանսիայի, եւ ԱՄՆ–ը չեն ցանկանում դեռեւս լուրջ ռեսուրսներ ծախսել այդ հակամարտության կարգավորման վրա եւ որոշել են, որ ավելի լավ է՝ այդ հարցով Մոսկվան զբաղվի։ Այսինքն, սկզբունքորեն նրանք դրան նորմալ են նայում»,– ասել է Գալստյանը։