Պեկինում բացվել է Չինաստանի Կոմունիստական կուսակցության 19-րդ համագումարը
ՄիջազգայինՊեկինում հոկտեմբերի 18-ին բացվել է Չինաստանի Կոմունիստական կուսակցության 19-րդ Ազգային համագումարը։
Առաջին լիագումար նիստում կընտրեն նոր կենտրոնական ղեկավարություն։ Չինաստանի Կոմունիստական կուսակցության Ազգային կոնգրեսի առանցքային գործառույթը կենտկոմի ընտրությունն է։
Երկրի մայրաքաղաք են ժամանել 2287 պատվիրակներ, որոնց ընտրել են Չինաստանի Կոմունիստական կուսակցության մոտ 89 մլն անդամներից։ Համագումարը կընթանա մինչեւ հոկտեմբերի 24-ը։