Կառավարությունում քննարկվել են համայնքային զարգացմանն ուղղված ծրագրերը
ՔաղաքականությունՎարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերին վերաբերող հարցեր:
Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը զեկուցել է այդ նպատակով Հայաստանի մի քանի մարզում կատարված ուսումնասիրությունների արդյունքների մասին: Նշվել է, որ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունում ամփոփվել է արդեն շուրջ 50 ծրագիր, որոնք ուղղված են բնակչության՝ եկամուտներ ստանալու հնարավորությունների ավելացմանը, ներդրումային միջավայրի եւ սոցիալական վիճակի բարելավմանը:
Վարչապետ Կարապետյանը հանձնարարել է շարունակել աշխատանքները եւ լրամշակել համայնքային զարգացման նպատակով մշակված ծրագրերը՝ կարեւորելով դրանց հիմքում հստակ բիզնես տրամաբանության ներդնումը, որը կնպաստի համայնքներում տնտեսական ակտիվության խթանմանը, ենթակառուցվածքների զարգացմանը եւ աշխատատեղերի ստեղծմանը: