Հրդեհ Ջրառատ գյուղում. քաղաքացին այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Սև բերետավորները ծեծի են ենթարկել Տավուշի համար պայքարող քաղաքացիներին Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ծրագրերը Քարվաճառում բեռնատար է շրջվել, մահացած վարորդը Թուրքիայի քաղաքացի է «Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը 2 դիրք Տավուշից հանձնվել ա թուրքին, Կոթիում իրանք են․ Մախսուդյանը ներկայացնում է հանձնվող հողերը Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել է Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել


Խոսքի ազատությունից դեպի դեպրեսիվ լրատվություն

Վերլուծություն

Խոսքի և առավել ևս լրագրողական խոսքի ազդեցությունն  ու նշանակությունը դժվար է գերագնահատել, ուստի և պատահական չէ, որ լրատվամիջոցներին այլ կերպ ընդունված է անվանել չորրորդ իշխանություն։ Հենց այս ձևակերպման մեջ էլ ամփոփված է այն դերակատարությունը, որը վերապահված է ցանկացած լրատվամիջոցի։ Սակայն ինչպես և ցանկացած իշխանության պարագայում առավել կարևոր, իսկ հաճախ էլ խնդրահարույց են այն հարցերը, ինչպես , ինչ նպատակով և ինչ խնդիրներ լուծելու համար է օգտագործվում այդ իշխանությունը։

Առաջին հայացքից լրագրողների այսպես ասած իշխանությունը թվում է վերացական հասկացություն, սակայն բովանդակություն մեջ լրատվությունն ընդհանրապես և մենք լրագրողներս  հասարակական մթնոլորտի ու տրամադրության ստեղծողներն ենք։

Այս տեսանկյունից հայաստանյան լրատվական հարթակների և մասնավորապես առցանց լրատվամիջոցների պարագայում իրավիճակը հեռու է նախանձելի լինելուց։

Ժամանակակից տեխնոլոգիաների արագընթաց զարգացման ու առցանց լրատվամիջոցների շարունակական տարածման պայմաններում, անգամ կայուն սկզբունքներով գործող ու այսպես ասած ավանդական լրատվամիջոցների առցանց տարբերակները հարկադրված են լինում ենթարկվել որոշակի փոփոխությունների՝ սեփական լսարանը պահպանելու կամ ձրավորելու համար։ Այս գործընթացներում սակայն, մենք հանդիպում ենք իրողությունների, որոնց մեղմ ասած անթույլատրելի են մի շարք առումներով։

Խնդիրն այն է, որ ներկայիս հայաստանյան կայքերի մեծամաությունը ունի դիտողականության խնդիր, քանի որ այս ոլորտում մրցակցությունը չափազանց սուր է, ուստի այդ մրցակցությանը դիմանալու համար, կայքը կամ լրատվամիջոցը պետք է հնարավորինս մեծ լսարան ունենա։ Այստեղ սակայն խնդիրն այն է, թե ինպես ձևավորվում այդ լսարանը։

Մի շարք լրատվամիջոցներ իրենց դիտողականությունն ապահովում են շոուբիզային ժամանցային թեթև նյութերով, որոնք այսպես ասած մեկանգամյա ընթերցման ենթակա լուրեր են իսկ երբեմն էլ ուղղակի այս կամ այն մոդելի, երգչի կամ դերասանի լուսանկարներ՝ առանց որևէ տեքստի։ Այսօրինակ լրատվական նոյւթերն ուղղակի ապահովում են լրատվամիջոցի օրվա դիտողականության խնդիրը։ Ի վերջո կան հասարակական շերտեր, որոնց պարզապես հետաքրքրում են հայաստանյան կամ համաշխարհային շոուբիզում կատարավող անցուդարձերը։

Խնդիրը բոլորվին այլ է, երբ մենք քննության ենք առնում պայմանականորեն ասած դեպրեսիվ լուրերը։ Գրեթե ամեն օր հայաստանյան առաջատար առցանց լրատվամիջոցների գլխավոր էջերում, ամենաընթերցվածներ, օրվա կարևոր լուրեր և միանգամից աչքի զարնող բաժիններում մենք հանդիպում ենք տարատեսակ ողբերգական պատահարների, սպանությունների, ինքնասպանությունների և նման օրինակ այլ բռնությունների մասին լուրերի։ Ընդ որում պետք է շեշտել, որ նման լրատվական նյութերը հաճախ վերնագրված են լինում ուղղակիորեն մարդուն հոգեխանգարմունքի հասցնող արտահայտություններով կամ այնպիսի մանրամասնություններով, որոնք ընթերցողի մոտ սարսուռ են առաջացնում։ Անցնող շաբաթվա ընթացքում հայաստանյան առցանց լրատվամիջոցներում մեր ուսումնասիրությունը ուղղակիորեն ցույց տվեց, որ մեր լրատվական կայքերի գերակշիռ մասում այսօրինակ լրատվական նյութերն ունենում են ամենամեծ դիտողականությունն ու տարածումը սոցցանցերում։ հենց այստեղ էլ թերևս թաքնված է ամենամեծ խնդիրը։

Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ ներկայումս հայաստանյան հասարակությունը գտնվում է շարունակական լրաված մթնոլորտում։ Սա նոր երևույթ չէ։ Անկախության ավելի քան 25 տարիների ընթացքում մեր հասարակությունը անցել է ներկայումս էլ չավարտված պատերազմի բովով, տեսել ներքաղաքական ու ներհայաստանյան ծայրահեղ լարվածության անցուդարձեր, մարդկային զոհերով ընտրություններ, 2016 թվականի ապրիլյան պատերազմական գործողություններ և այլն։ Այս ամենին գումարած հայաստանյան ներկայիս սոցիալ տնտեսական իրավիճակը, աղքատությունը, գործազրկությունը և մնացած բոլոր խնդիրները ստեղծում են այնպիսի մռայլության մթնոլորտ, որը պայմանականորեն կարող ենք անվանել լայնամասշտաբ դեպրեսիա։ Այս տերմինի բժշկահոգեբանական բացատրությունը գուցե և չհամապատասխանի այն իրողության, որը մենք փորձում ենք նկարագրել, սակայն բովանդակային առումով դեպրեսիան այն բառն է, որը ցավոք բնութագրական է դառնում մեր հասարակությանը։ Ի վերջո այս օր էլ գրեթե ամեն օր մենք տեղեկանում ենք սահմանային լարվածության ու կրակոցների, իսկ երբեմն էլ, որքան էլ որ դա ցավալի է, զոհերի մասին։

Վերոնշյալի պայմաններում կարող է հարց առաջանալ, թե ինչ կապ ունեն լրատվական դաշտում ընթացող գործընթացներն ու միտումները, քանի որ մենք կարծես թե խոսում ենք արտաքուստ միմյանց հետ կապ չունեցող երևույթների մասին։ Սակայն առավել խորը հայացքի պարագայում դժվար չէ, տեսնել, այս ամենը չափից ավելի փոխկապակցված է՝ ընդ որում փոխկապակցված հենց հասարակական մթնոլորտ ձևավորելու տեսանկյունից։

Պատկերացրեք մի իրավիճակ, երբ ցանկացած մեկս օրվա լրահոսին ծանոթանալիս հանդիպում ենք սահմանին կրակոցների մասին տեղեկությանը, թերևս առանց բացառության ցանկացածս այդ լուրը բացում ենք այն մտավախությամբ, որ Տա Աստված, նոր զոհ չունենանք։ Այսօրինակ լարվածությունից հետո անցնելով հաջորդ լուրին հանդիպում ենք այս կամ այն ավտովթարի կամ դժբախտ պատահարի մասին տեղեկությանը , որի հենց վերանագրում սարսռացնող մանրամասնությամբ ներկայացվում է, թե մահացածը երիտասարդ էր, որը նոր էր ամուսնացել, կամ որ ավելի սարսափելի է՝ հղի էր, կամ ուներ մանկահասակ զավակներ և այլն։ Համաձայնենք, որ հենց միայն այսօրինակ վերնագրերը արդեն իսկ խախտում են ընթերցողի հոգեկան հավասարակշռությունը։

Ընդ որում պետք է շեշտել, որ նման բովանդակությամբ տեղեկությունները տեղ են գտնում լրատվամիջոցների գլխավոր էջերին, ամենաչքի զարնող տեղերում և եթե անգամ միտումնավոր փորձես խուսափել այսօրինակ տեղեկություններից, միայն վերնագրերն արդեն ամեն ինչ ասում են։

Լրատվական դաշտում այսօրինակ երևույթների լայն տարածման առաջնային բացատրությունն այն է, որ նման լուրերը որպես կանոն ամենամեծ դիտողականությունն են ունենում։ Սա հաստատված մոտեցում է, քանի որ ցանկացած սկանդալային, զգացմունքային ու ստանդարտից դուրս իրադարձություն առավել մեծ ուշադրություն է գրավում։ Եթե սրան գումարում ենք նաև հայաստանյան առցանց լրատվական դաշտում առկա դիտողականության մրցակցությունը, ապա կարծես թե պատկերը դառնում է ամբողջական։

Սակայն այդունահանդերձ նշված իրադրությունը հղի է մի շար հոգեբանական և անգամ գործնական խնդիրներով։ հոգեբանական առումով, ինչպես արդեն նշեցինք, այսօրինակ լրատվությունը լայնորեն տարածում է բացասական էներգիա ու տրամադրություն՝ պայմանականորեն ասած վերածվելով դեպրեսիվ լրատվության։ Խնդիրը ոչ պակաս բարդ է գործնականում, քանի որ ցանկացած լրատվություն ինչ-որ տեղ գովազդ և քարոզչություն է և այս տեսանկյունից բռնության մասին չափից ավելի շատ լրատվությունը ինչ-որ մի պահի վերածվում է բռնության քարոզչության։ Հասկանալի, որ սա չի արվում միտումնավոր կերպով, սակայն միտումն այստեղ դառնում է անէական։

Ա․Մ․

Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ ԱռաքելյանTeam Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հրդեհ Ջրառատ գյուղում. քաղաքացին այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Սև բերետավորները ծեծի են ենթարկել Տավուշի համար պայքարող քաղաքացիներինՔննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ծրագրերը Քարվաճառում բեռնատար է շրջվել, մահացած վարորդը Թուրքիայի քաղաքացի է «Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը 2 դիրք Տավուշից հանձնվել ա թուրքին, Կոթիում իրանք են․ Մախսուդյանը ներկայացնում է հանձնվող հողերը «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել էՍյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացելՎարչապետը Կիրանցի ժողովրդին ասել է, որ 7 օր երաշխիք է տալիս, որ անվտանգ կլինեն․ Միհրան Մախսուդյան Մենք ստիպված էինք խաղաղության հասնել պատերազմի միջոցով․ ԱլիևՄայրաքաղաքում նշվել է Ջազի միջազգային օրը Բերքաբերի մոտ ճշտվել են այն կետերը, որտեղ սահմանային սյուներ են տեղադրվելու. Ոսկան ՍարգսյանՂրղզստանի և Տաջիկստանի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել Զանգեցի որդուս ու լսեցի տարօրինակ ձայներ, գոռում էին, ասաց՝ «մամ, պիտի պինդ մնաս, դեպք է եղել, բոլորը այրվում են» Գեղարքունիքում ականազերծման աշխատանքներ չեն արվում․ ՊՆ Արեգակի վրա հզոր բռնկումներ են տեղի ունեցելՀաղարծին բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունի Առկա է Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում ՈՒՂԻՂ. Կիրանցից ի՞նչ տարածքներ են անցնում Ադրբեջանին Վարժական հավաքներից խուսափելու համար 81 անձ դատարանում դատապարտվում է. ովքեր են նրանք Արտակարգ դեպք՝ Երևան-Երասխ ավտոճանապարհն Արտահերթ պատմական ընտրություններ․ Վահե ՀովհաննիսյանՀարավային Կովկասում խաղաղություն հնարավոր է. ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչ Աշխատավոր ժողովուրդն է երկիրը շենացնողը. Նաիրի Սարգսյան Այսօր աշխատավորների համերաշխության միջազգային օրն է Ի՞նչ է խնդրել Թուրքիան ԱՄՆ-իցԱրման Ծառուկյանը տուգանվել է Հաջակցություն Տավուշի՝ փակվել է Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհըՀՀ ՊՆ-ն հաղորդագություն է տարածելՑուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը Խոշոր հրդեհ՝ ՀայաստանումԲաքուն ու Երևանը միջնորդների կարիք չունեն․ Ալիեւ Եթե խոսքը յուրայինների մասին է, իշխանությունը ատամներով պաշտպանում է․ Աբրահամյան ԱՄՆ դեսպանատունն այսօր փակ էԹբիլիսիում իրավիճակը շարունակում է լարված մնալ20-ամյա Լուսինեի ողբերգական մահվան մանրամասներըՀայոց ազգային արժանապատվության տրիբունալը լրջորեն խարխլելու է գործող իշխանության հիմքերը. Արշակ Կարապետյան Մեր էրեխեքին թnւնшվnրել են, հետո վшռել. Ազատի հրդեհից զոհվածների ծնողների ակցիան Երևանում Շնորհավորում եմ ԶՊՄԿ-ի բոլոր աշխատակիցներին, գործընկերներին և ոլորտի բոլոր ներկայացուցիչներին Աշխատանքի օրվա կապակցությամբ. ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռ.Ն. Խուդոլիի ուղերձը` Աշխատանքի միջազգային օրվա կապակցությամբ24 ժամ ջուր չի լինի20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է Խոշոր վթար` Շրջանայինում Մայիսի 1-ը՝ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օր Դպրոցից 11-ամյա աշակերտուհին տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մшհшցել է
Ամենադիտված