Իդեալական տարիքային տարբերությունը՝ ամուր ընտանիք կազմելու համար
TVԱտլանտայի համալսարանի գիտնականները հետազոտություն են անցկացրել 3000 հոգու շրջանում և որոշակի օրինաչափություն են նկատել զույգերի տարիքային տարբերության հետ կապված:
Ըստ հետազոտության՝ 5 տարի տարիքային տարբերություն ունեցող զույգերի մոտ բաժանվելու հավանականությունը 18%-ով ավելի է հասակակից զույգերի հետ համեմատ:
10 տարի տարիքային տարբերությամբ զույգերի մոտ այս ցուցանիշը հասնում է 39%-ի, իսկ 20 տարի տարիքային տարբերություն ունեցող զույգերի մոտ՝ 95%-ի:
Ըստ գիտնականների՝ իդեալական տարիքային տարբերությունն ընտանիք կազմելու համար 1 տարին է: Այս զույգերի մոտ բաժանվելու հավանականությունը 3% է կազմում: