Իմ անունից սուտ հայտարարություններ են արվում․ Լևոն Քոչարյան Ապրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է Մեթյու Միլլերը անդրադարձել է Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպման վերաբերյալ Ռուսաստանի արձագանքին Լավրովի խոստովանությունը Ինչ չի կարելի անել Զատիկին. արդյո՞ք խախտում եք հիմնական ավանդույթը Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում 4 զn՞հ և թթվածնի պակա՞ս. ի՞նչ է կատարվել Կրասնոյարսկ մեկնող չվերթում


Մանուել Թամազյան. «Հասարակության վերաբերմունքը փոխվել է սահմանափակ կարողություններով անձանց հանդեպ». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մանուելը պատմությունից հայտնի է որպես ճարտարապետ, քանդակագործ և նկարիչ, ով նաև Վասպուրականի միջնադարյան ճարտարապետական դպրոցի հիմնադիրն է, Արծրունյաց իշխանական տան գլխավոր ճարտարապետը: Բայց, մեր ակնարկը մեկ այլ Մանուելի մասին է, ով իր կյանքի ճարտարապետը լինելով, արդեն 20 տարի է պայքարում է բժիշկների սխալի պատճառով ձեռք բերած հիվանդության հետևանքները չեզոքացնելու և որպես հասարակության լիարժեք անդամ իր ապագան կերտելու համար: Նա համոզված է, որ իր լուսավոր ապագայի ճարտարապետը միայն ինքն է ու չի դադարելու պայքարել, տեսնելու նաև այն օրը, երբ մի կողմ կդնի հենակներն ու ողջ աշխարհին կասի՝ ես կարող եմ և ես հասա իմ երազանքին:

Անկեղծ ասած՝ իմ գործընկեր Մանուել Թամազյանի հետ ես անձամբ չեմ շփվել, բայց ուշադրությունս մշտապես գրավել է նրա աշխատասիրությունն ու ապագայի հանդեպ ունեցած ձգտումը: Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր միկրոբլոկում կատարած գրառումից հետո, սակայն որոշեցի զրուցել Մանուելի հետ ու նրա օրինակով հանրությանը ներկայացնել ծնված օրից մանկական ուղեղային կաթվածի հետևանքների դեմ պայքարող մարդու ապրումները:

Մանուելը գրել էր՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց հանդեպ հասարակության վերաբերմունքը վերջին տարիներին փոխվել է դեպի լավը: Առաջ մարդիկ խուսափում էին հաշմանդամություն ունեցող մարդու հետ շփումից, երբ տեսնում էին՝ կիլոմետրերով հեռու էին փախչում. այսօր լրիվ հակառակ պատկերն է: Մարդիկ ամեն կերպ փորձում են աջակցել սահմանափակ կարողություններով մարդկանց: Հիշեք, հաշմանդամությունը դատավճիռ չէ, դա ընդամենը տեղաշարժվելու ֆունկցիայի սահմանափակում է»:

«Փաստի» հետ զրույցում Մանուել Թամազյանն ասաց, որ ծնվելուց հետո ինքը չի լացել: Բժիշկները փորձել են միջամտել ու ինչ–որ սրսկում են արել, որից հետո փոքրիկի մոտ նման հիվանդություն է հայտնաբերվել: 15 տարի բուժվելուց հետո, տեսնելով, որ այդպես էլ չի կարողանում առանց հենակների, ինքնուրույն քայլել, Մանուելը որոշել է հրաժարվել բուժում ստանալուց և սկսել է ուսմանը զուգահեռ ինքնուրույն պայքարել կյանքի դժվարությունների դեմ:

«Երբ նախկինում դուրս էի գալիս փողոց, անցորդները այնպես էին նայում, կարծես մարդ չէին տեսել, քմծիծաղ էին տալիս, ռեպլիկներ անում, նոր անցնում: Բայց ես երբեք էլ նման բաներից չեմ հիասթափվել կամ ընկճվել: Փոխարենը ես փորձեցի հասարակությանն իմ օրինակով ցույց տալ, որ՝ կարող եմ: Այսինքն, ուզում եմ բոլորն ընդունեն, որ սահմանափակ կարողություններ ունեցող մարդիկ բոլորի նման կարող են անկաշկանդ ապրել, արարել ու երջանիկ լինել: Եվ ամենևին էլ պետք չէ նրանց մեկուսացնել հասարակությունից, քանի որ հաշմանդամությունը դատավճիռ չէ: Հարկավոր է առաջ նայել ու փորձել ազատ ապրել»,– ասաց Մանուելը:

Ի դեպ, նա սովորում է Վանաձորի պետական Պոլիտեխնիկական քոլեջի ոսկերչական բաժնի երրորդ կուրսում: Այնտեղ էլ նա շատ ընկերներ ունի: Բոլորը սիրում ու աջակցում են Մանուելին, իսկ նրա երեք վարպետներն էլ հենց առաջին օրից այնքան ջերմ են ընդունել իրեն, որ երբեք էլ չի զգացել, որ խնդիրներ ունի:

«Ճիշտն ասած, սկզբից չէի ցանկանում քոլեջ գնալ, բայց հիմա տեսնելով այդքան ջերմ վերաբերմունք իմ հանդեպ, արդեն ես չեմ ցանկանում տանը մնալ: Հաշմանդամություն ունեցող մարդիկ նախկինում ավելի շատ էին տանը մնում, դուրս չէին գալիս: Նույնիսկ կան ծնողներ, ովքեր իրենք թույլ չեն տալիս, որ իրենց հաշմանդամություն ունեցող երեխան հասարակության հետ շփվի: Ես դա չեմ ընդունում: Ես և իմ ծնողները ոչ մի սահմանափակում չենք դրել իմ առջև: Բացի այդ, տեսնելով հասարակության ջերմ վերաբերմունքը իմ հանդեպ, դա նպաստել է նաև, որ ընկերական շրջապատ ձեռք բերեմ ու լիարժեք կյանքով ապրեմ»,– ասաց Մանուելը:

Նա նաև սահմանափակ կարողություններով անձանց կոչ արեց չընկճվել մարդկանց տարօրինակ հայացքներից, արագ հաղթահարել այդօրինակ բոլոր բարդույթները և մտածել իրենց ապագան սեփական ձեռքերով կառուցելու մասին:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իմ անունից սուտ հայտարարություններ են արվում․ Լևոն Քոչարյան Ապրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է Մեթյու Միլլերը անդրադարձել է Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպման վերաբերյալ Ռուսաստանի արձագանքինԼավրովի խոստովանությունըԻնչ չի կարելի անել Զատիկին. արդյո՞ք խախտում եք հիմնական ավանդույթը Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում 4 զn՞հ և թթվածնի պակա՞ս. ի՞նչ է կատարվել Կրասնոյարսկ մեկնող չվերթում Խոշոր հրդեհ՝ ՀայաստանումԱհազանգ Արարատից․ քարաթափում է տեղի ունեցելՌԴ ՊՆ-ից տեղեկացնում ենՎիճաբանություն և ծեծկռտnւք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են«Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ ՌԴ ԱԳՆ-ն՝ Ռումինիայում ՆԱՏՕ-ի բազա կառուցելու մասինԵրևանում ու Գողթանիկում մեծաքանակ զենք, զինամթերք են հայտնաբերվել․ ի՞նչ է հայտնի Երբ և որտեղ տեղի կունենա Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստըԳազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում Ի՞նչ իրավիճակ է Հայաստանի և Լարսի ճանապարհներին Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել 3 բժշկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. ԷրդողանԽոշոր հրդեհ՝ ՀայաստանումՀայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Ահազանգեր չկան, բայց ՆԳՆ-ից հորդորում են լինել զգոն Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա ՍողոմոնյանՔՊ-ականները թող գան և մեզ մոտ ասեն, որ ադրբեջանական գյուղ է․ պատգամավորը զրուցել է ոսկեպարցիների հետ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանԻնչո՞ւ Պուտինը չի գնացել ողբերգության վայր Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայանԱնցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Տաք հոսանքներ են գալիս. Ապրիլի 1-ին Երևանում և որոշ շրջաններում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +20 +22-ի «Կրոկուս»-ում ահաբեկչության ողջ գիշերը Վլադիմիր Պուտինը չի քնել, աշխատել է. Պեսկով Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան 21-ամյա ուսանողը մահացել է թռչնագրիպիցԵվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանցԵրբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) «Կրոկուսի» վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են հոգեմետ նյութերի ազդեցության տակ Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՖՈՏՈ․ Թագուհի Թովմասյանը հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի ուսանողների հետ Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը
Ամենադիտված