Զախարովան «խանդում» է Փաշինյանին․ Պետդեպն արձագանքել է Արտակարգ դեպք Երևանում Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե Իսայան Իմ անունից սուտ հայտարարություններ են արվում․ Լևոն Քոչարյան Ապրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ


Տրանսպորտ չլինելու պատճառով երեխաները դպրոց չեն հաճախում. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում 97 համայնք չի սպասարկվում ներմարզային երթուղիներով: Վայոց ձորի մարզի Հորբատեղի համայնքը դրանցից մեկն է: Շուրջ 250 բնակիչ ունեցող գյուղում անհիշելի ժամանակներից տրանսպորտ չի գործում: Սովետական միության փլուզումից հետո մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքից 23 կմ հեռավորության վրա գտնվող գյուղում երթուղային տրանսպորտ չկա:

«Ծայրամասային գյուղ ենք, տրանսպորտ չի աշխատում: Մենք չգիտենք` տրանսպորտն ի՞նչ բան է»,– «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում գանգատվեցին համայնքի բնակիչները:

Տրանսպորտի բացակայությունը լուրջ խնդիր է հատկապես դպրոցականների համար: Ավագ դպրոց Հորբատեղիում չի գործում: Դպրոցը Հորբատեղիից 5–7 կիլոմետր է հեռու:

Հենց այսքան ճանապարհ են ստիպված ամեն օր ոտքով հաղթահարում այս համայնքի դպրոցականները կրթությունը հարևան` Արտաբույնքում շարունակելու համար: Բարեկարգ ճանապարհների և կանոնավոր տրանսպորտի բացակայության պայմաններում երեխաների մեծ մասի համար ավագ դպրոցն անհասանելի է:

«Տրանսպորտի պատճառով երեխաները կրթությունը չեն կարողանում շարունակել, գնալ–գալ չկարողանալու պատճառով երեխաները նստում են տանը»,– ասաց համայնքի ղեկավար Գագիկ Սանդրոսյանը: Վերջինս հայտնեց, որ երթուղայինի չաշխատելու հիմնական պատճառը գյուղի քարուքանդ ճանապարհներն են:

«Մեկ է՝ չեն կարողանալու էդ ճամփեքով քշեն, բացի դա էլ՝ ուղևորներն են քիչ, ձեռք չի տալիս գազ ծախսեն, աշխատեն»,– նկատեց Սանդրոսյանը:

Համայնք տանող և գյուղամիջյան ճանապարհներն այստեղ քանդուքարափ վիճակում են: Անմխիթար ճանապարհների պատճառով գյուղացու բերքն այստեղ չի մթերվում: Հորբատեղիի բնակիչները չեն կարողանում խնձորը, ընկույզն ու մսամթերքը վաճառել:

«Ահավոր ճանապարհներ են, դրա համար էլ գյուղում առևտուր չի կատարվում: Այն ժամանակ գալիս էին ու ապրանքափոխանակություն էին անում, բայց հիմա ափսոսում են իրենց մեքենաները բերեն, որովհետև ճանապարհներին փչանում է: Ժողովուրդը ծանր վիճակում է»,– բողոքեցին նրանք:

Կարեն Կարապետյանը վարչապետ նշանակվելուց հետո հայտարարեց, որ բնակավայրերի տրանսպորտային հասանելիության մակարդակը բավարար չէ: Նա հանձնարարեց հանրապետությունում երթուղային ցանցի, մասնավորապես՝ ներմարզային ցանցի արդիականացմանն ուղղված անհապաղ աշխատանքներ իրականացնել՝ պնդելով, որ ոչ մի համայնք առանց տրանսպորտ չի մնա:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվության ծառայության փոխանցմամբ՝ իրենց կատարած ուսումնասիրություններով պարզվել է, որ 97–ի փոխարեն Հայաստանում 220 համայնք կա, որտեղ տրանսպորտ չի գործում: Երթուղային չունեցող մի շարք համայնքների խնդիրներն արդեն լուծվել են:

«Մշակվել է համապատասխան երթուղայինի հասանելիության ցանց և չսպասարկվող համայնքների շուրջ 47%–ը ներառվել է գործող երթուղային ցանցում: Բացի սա, մշակվել և կառավարություն է ներկայացվել միասնական երթուղային համակարգ ստեղծելու առաջարկը, որպեսզի բոլոր համայնքներում գործեն երթուղայիններ»,– հայտնեցին գերատեսչությունից:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Զախարովան «խանդում» է Փաշինյանին․ Պետդեպն արձագանքել էԱրտակարգ դեպք ԵրևանումՆիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե ԻսայանԻմ անունից սուտ հայտարարություններ են արվում․ Լևոն Քոչարյան Ապրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է Մեթյու Միլլերը անդրադարձել է Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպման վերաբերյալ Ռուսաստանի արձագանքինԼավրովի խոստովանությունըԻնչ չի կարելի անել Զատիկին. արդյո՞ք խախտում եք հիմնական ավանդույթը Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում 4 զn՞հ և թթվածնի պակա՞ս. ի՞նչ է կատարվել Կրասնոյարսկ մեկնող չվերթում Խոշոր հրդեհ՝ ՀայաստանումԱհազանգ Արարատից․ քարաթափում է տեղի ունեցելՌԴ ՊՆ-ից տեղեկացնում ենՎիճաբանություն և ծեծկռտnւք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են«Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ ՌԴ ԱԳՆ-ն՝ Ռումինիայում ՆԱՏՕ-ի բազա կառուցելու մասինԵրևանում ու Գողթանիկում մեծաքանակ զենք, զինամթերք են հայտնաբերվել․ ի՞նչ է հայտնի Երբ և որտեղ տեղի կունենա Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստըԳազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում Ի՞նչ իրավիճակ է Հայաստանի և Լարսի ճանապարհներին Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել 3 բժշկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. ԷրդողանԽոշոր հրդեհ՝ ՀայաստանումՀայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Ահազանգեր չկան, բայց ՆԳՆ-ից հորդորում են լինել զգոն Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա ՍողոմոնյանՔՊ-ականները թող գան և մեզ մոտ ասեն, որ ադրբեջանական գյուղ է․ պատգամավորը զրուցել է ոսկեպարցիների հետ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանԻնչո՞ւ Պուտինը չի գնացել ողբերգության վայր Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայանԱնցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Տաք հոսանքներ են գալիս. Ապրիլի 1-ին Երևանում և որոշ շրջաններում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +20 +22-ի «Կրոկուս»-ում ահաբեկչության ողջ գիշերը Վլադիմիր Պուտինը չի քնել, աշխատել է. Պեսկով Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան 21-ամյա ուսանողը մահացել է թռչնագրիպիցԵվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանցԵրբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար
Ամենադիտված