ԵՄ դեսպանները պայմանավորվել են Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի հռչակագրի շուրջ
ՄիջազգայինԵՄ դեսպանները պայմանավորվել են հռչակագրի շուրջ, որը կընդունվի Բրյուսելում Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի արդյունքում։ Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը՝ վկայակոչելով հոկտեմբերի 11-ին Բրյուսելում կայացած նիստից հետո իր թղթակցի տեսած հռչակագրի նախագիծը։
Փաստաթղթում մասնավորապես ասվում է, որ ԵՄ–ն ճանաչում է Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի ձգտումներն ու եվրոպական ընտրությունը։
Հռչակագրի նախագծի տեքստը կուղարկվի «Արեւելյան գործընկերության» ծրագրի բոլոր 6 անդամներին՝ Հայաստանին, Ադրբեջանին, Բելառուսին, Վրաստանին, Մոլդովային եւ Ուկրաինային։
Նախագծի տեքստը պետք է որ լուրջ փոփոխությունների չենթարկվի նոյեմբերի 24-ին Բրյուսելում Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի նախաշեմին, քանի որ ԵՄ 28 անդամները դժվար թե նորից հավաքվեն տեքստը քննարկելու համար։