Փորձագետ․ Ղարաբաղյան խնդիրը նման չէ կատալոնական եւ քրդական խնդիրներին
ՔաղաքականությունՎերջին ժամանակներս՝ Իրաքի Քուրդիստանի եւ Կատալոնիայի հանրաքվեներից հետո, խոսակցություններ են գնում այն մասին, թե որքանով է ղարաբաղյան խնդիրը նման կատալոնական եւ քրդական խնդիրներին։ Հոկտեմբերի 12-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նման կարծիք է հայտնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցչական խորհրդի խորհրդական, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։
Նրա խոսքով՝ հայկական կողմը ղարաբաղյան խնդիրը երբեք չի համեմատել այլ խնդիրների հետ։ «Ոչ այն պատճառով, որ չենք ցանկանում, պարզապես այստեղ համեմատելու ոչինչ չկա։ Հայկական կողմը միշտ հայտարարել է, որ Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում։ Ղարաբաղն անկախություն է ստացել դեռեւս ԽՍՀՄ փլուզումից առաջ»,-մեկնաբանել է Իսագուլյանը։
Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչական խորհրդի խորհրդականը նշել է, որ Ադրբեջանը պատերազմ է հայտարարել Ղարաբաղին, եւ այսօր կան այն սահմանները, որոնք գտնվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերահսկողության ներքո։ Փորձագետը նաեւ նշել է, որ Ղարաբաղը երբեք անվտանգությունն այլ նպատակների համար չի օգտագործել, այլ հենց ինքն է հանդիսանում տարածաշրջանի անվտանգության ապահովման երաշխավորը։