Թուրքիայի ԶՈւ–ն տանկեր է ուղարկել Իրաքի սահման
Ուշադրության կենտրոնումԹուրքիայի ԶՈւ–ն տանկեր է ուղարկել Իրաքի հետ սահման։ Dunya թերթի տեղեկություններով՝ մարտական մեքենաները կտեղակայվեն Շիրնակի նահանգի «Խաբուր» սահմանային անցակետի շրջանում։
Տանկերի տեղակայումը արեւմտյան շրջաններում սկսվել է անցյալ գիշեր զինվորականների եւ ժանդարմների խստացված հսկողության ներքո։ Հաղորդվում է, որ տանկային հաշվարկները կմասնակցեն զորավարժություններին, որոնք Թուրքիան այս շրջանում սկսել էր սեպտեմբերի 18-ին։
Այս հնարքով Անկարան եւ Բաղդադը ձգտում են Իրաքի քրդերին անկախության հանրաքվեից հետո ցույց տալ իրենց մտադրությունների լրջությունը։