Խուլիգանության համար հետախուզվող 54-ամյա կինը հայտնաբերվել է Նալբանդյան փողոցում
ՀասարակությունՈստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հոկտեմբերի 10-ին՝ ժամը 16.00-ին, Նալբանդյան փողոցի թիվ 130 շենքի մոտից բերման են ենթարկել 54-ամյա Նելլի Մ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Նելլի Մ.-ն որը հոկտեմբերի 9-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի` խուլիգանություն մեղադրանքով: