Մեքսիկական բանտում ըմբոստության ժամանակ 13 մարդ է զոհվել
Ուշադրության կենտրոնումՄեքսիկայի Կադերեյտա քաղաքի բանտում ըմբոստության ժամանակ 13 մարդ է զոհվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով Նուեւո–Լեոնի նահանգի անվտանգության ծառայության ներկայացուցիչ Ալդո Ֆասսիին։
Նրա խոսքով՝ եւս 8 բանտարկյալ այս պահին ծանր վիճակում հիվանդանոցում է. զոհերի թիվը կարող է աճել։ Վիրավորում է ստացել իրավապահ մարմինների մեկ աշխատակից։
Ըմբոստացած բանտարկյալները պատանդ էին վերցրել 3 բանտապահի, եւ իշխանությունները երկարատեւ բանակցություններ էին վարում նրանց ազատելու համար։ Երկխոսությունն ապարդյուն է եղել, որից հետ ոստիկանները գրոհով ազատել են պատանդներին։
Ըմբոստության պատճառ են դարձել բանտի ներսում հանցավոր խմբավորումների միջեւ տարաձայնությունները։