Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Ռուսաստանի հնարավոր նոր հարձակման պլանը. The Sun Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Մախսուդյանին տարել են հիվանդանոց Որտեղ կհայտնվեն Ոսկեպարի եկեղեցին ու Կիրանցի դպրոցը՝ սահմանազատումից հետո Մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրությամբ. Արամ Ա-ն՝ Էրդողանին Բшղшնիս Այրումի հատվածում шդրբեջшնցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ) Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է


Երեխաներին ընտանիքից խլելու մասին պնդումներն անհիմն են. մի տրվեք ապատեղեկատվությանը. հայտարարություն

Հասարակություն

Երեխաներին ընտանիքից խլելու մասին պնդումներն անհիմն են. մի տրվեք ապատեղեկատվությանը: Այս մասին հայտարարություն է տարածել «Վերջ երեխաների հանդեպ բռնությանը» նախաձեռնող խումբը, որում ընդգրկված են 8 ՀԿ-եր:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի լրամշակումն ու շրջանառության մեջ դնելը պետության կողմից կարեւոր քայլ է ՀՀ-ում ընտանեկան բռնության խնդիրը կարեւորելու եւ վերջինիս դեմ արդյունավետ պայքար մղելու հաստատակամություն արտահայտելու առումով։

Բռնության որեւէ ձեւի կիրառումը, իսկ երեխայի հանդեպ բռնությունն առավել եւս, համընդհանուր կարեւորության խնդիր է: Միջազգային նորմերով այն գնահատվում է երեխաների հիմնական իրավունքների եւ ազատությունների խախտում։ Մասնավորապես՝ «Երեխաների իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի 19-րդ հոդվածն ուղղակիորեն երաշխավորում է երեխաների պաշտպանությունը բռնություններից ու չարաշահումներից, իսկ երեխայի պաշտպանության ապահովումը պետության հիմնական պարտականություններից մեկն է:

Որպես երեխայի պաշտպանության ոլորտում բազմաթիվ տարիների փորձառություն ունեցող միջազգային եւ տեղական հասարակական կազմակերպություններ, ինչպես նաեւ հարգելով նախագծի վերաբերյալ քաղաքացիական որոշ խմբերի ու անհատների բարձրաձայնած կարծիքներն ու արտահայտած անհանգստությունները՝ հայտարարում ենք, որ «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրինագիծը նպաստում է Հայաստանում բռնության կանխարգելմանը եւ ընտանիքի ինստիտուտի ամրապնդմանը։

Օրինագիծը կանոնակարգում է ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության իրավական երաշխիքներն ու ձեւերը: Այս օրենքի նախագիծը չի նախատեսում երեխաներին անհիմն կամ անօրինական ճանապարհով ընտանիքից առանձնացնում։ Ստորեւ ներկայացնում ենք այն հիմնական փաստարկները, որոնք ցույց են տալիս, որ օրինագծի դրույթները որեւէ աղերս չունեն երեխաներին նպատակադրված կերպով ընտանիքից առանձնացնելու պնդումների հետ։

Ինչպես բխում է օրենքի նախագծի վերնագրից եւ բովանդակությունից, այն միտված է կանխարգելել ընտանեկան բռնությունը, եւ «աջակցել ընտանիքին՝ որպես հասարակության բնական եւ հիմնական բջիջի»։

Ծնողական իրավունքներից զրկելը եւ/կամ դրանք սահմանափակելը, մեր երկրում կատարվել եւ կատարվում է բացառապես դատարանի որոշմամբ՝ օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով:

Այսօր պետությունն իրականացնում է լայնածավալ բարեփոխում՝ առաջնորդվելով «Երեխան պետք է ապրի ընտանիքում» կարգախոսով, փորձելով վերամիավորել մանկատներում եւ շուրջօրյա խնամքի այլ հաստատություններում գտնվող երեխաներին իրենց կենսաբանական ընտանիքների հետ:

Ընդդիմախոսներն, ովքեր սույն օրենքի նախագծի դեմ հակաքարոզչություն են իրականացնում, հիմնվում են բացառապես հուզական հայտարարությունների վրա՝ այդպիսով փորձելով ազդել հասարակության որոշ շերտերի ընկալումների վրա:

Հաշվի առնելով վերոգրյալը, կոչ ենք անում հանրությանը՝ չտրվել անհիմն ապատեղեկատվությանը՝ ուղղված այս նախաձեռնության կարեւորության արժեզրկմանը։

«Վե՛րջ երեխաների հանդեպ բռնությանը» հնգամյա հանրային արշավ է, որի նպատակն է նվազեցնել Հայաստանում երեխաների հանդեպ կիրառվող ֆիզիկական եւ հոգեբանական բռնությունը: Արշավը միտված է նպաստել երեխայի զարգացման համար բարենպաստ միջավայրի ձեւավորմանը ընտանիքում եւ սոցիալական միջավայրում՝ հանուն երեխայի բարեկեցության:

Վորլդ Վիժն Հայաստան

«Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլի» հայաստանյան ներկայացուցչություն

ՍՕՍ մանկական գյուղեր-Հայաստան

Հայաստանի մանուկներ հիմնադրամ

Քաղաքացիական հասարակության ինստիտուտ

Երեխաների պաշտպանության ցանց

«Ընտանիք եւ համայնք» ՀԿ

Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն»

Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Ռուսաստանի հնարավոր նոր հարձակման պլանը. The Sun Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Մախսուդյանին տարել են հիվանդանոցՈրտեղ կհայտնվեն Ոսկեպարի եկեղեցին ու Կիրանցի դպրոցը՝ սահմանազատումից հետո Մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրությամբ. Արամ Ա-ն՝ Էրդողանին Բшղшնիս Այրումի հատվածում шդրբեջшնցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ) Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել էԽոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանԳազ չի լինի Սա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Արամ Սարգսյա՜ն, Վազգենն է ազատագրել Ոսկեպարի տարածքները, օկուպա՞նտ էր, որ հիմա Նիկոլ ես պաշտպանում Ավետի քրոջ հուզիչ գրառումը՝ եղբոր հետ կատարված դեպքի մասին Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Տարադրամի փոխարժեքն՝ այսօրՀայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը, մեր Ավետյաց երկիրը. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Տավուշում բոլոր ձերբակալվածներին ազատ են արձակել՝ բացի Սուրեն Պետրոսյանից24 ժամ ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանը և իշխանական վերնախավը Ծիծեռնակաբերդում են․ ուղիղՓաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ»Առեղծվածային դեպք՝ Գեղարքունիքում. Նորատուսի գերեզմաններում պայթյուն-փլուզում է տեղի ունեցել, կա զոհ Առանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՎենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսըԱռեղծվածային դեպք՝ Կոտայքում. ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին Արդեն երեք տարուց ավելի է, ինչ Հայաստանը փաստացի խախտում է այս դրույթը․ Ալիևը՝ Զանգեզուրի միջանցքի մասին Ո՞նց թե՝ «պետք ա ուրախ լինենք՝ 50 մետրի վրա Ադրբեջանն ա», ամիսներ առաջ էթնիկ զտում էին անում Հայաստանը համաձայնել է չընդգրկել Լեռնային Ղարաբաղը խաղաղության համաձայնագրում. Ալիև Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-իցԵս պնդում եմ, որ դիրքերի հետքաշում է եղել, կոնկրետ դիրքն էլ ասում եմ. Գեղամ Մանուկյան Ինչու՞ էր այլայլված Կիրանցի ղեկավարը․․․Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան Նարեկ Մանասյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը․ բռնցքամարտի ԵԱ.Մրցույթ՝ «Քեզ համար, Ազնավո՛ւր» Տավուշ առ Տավուշ հասնելու են մեր տներին․ հարցում Առաջին սահմանային սյունն է տեղադրվել Ադրբեջանի և Հայաստանի սահմանինՔիչ առաջ Փաշինյանը գրառում է կատարել և լուսանկար հրապարակելԲաքուն համաձայն է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում Էս սահմանազատում-սահմանագծում կոչված գործընթացին ոչ մեկդ մի մասնակցեք, տղե՛րք ՇՏԱՊ. Հայ էս ա՛յ տղա, մորդ տարիքի կնիկ ա՜. Լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում Հրաժարական չեմ տալու, իմ ժողովրդի՞ց հրաժարական տամ. Կիրանցի վարչական ղեկավար Նոյեմբերյան քաղաքում այսօր տեղի ունեցած տեսանյութի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում․ Տիգրան Աբրահամյան Բագրատ Սրբազանը՝ Սասուն Միքայելյանին․ «Հավաքեք ձեզ»
Ամենադիտված