Հրաշք ըմպելիք , որի շնորհիվ 1շաբաթում հնարավոր է կորցնել 3 կիլոգրամ
LifeՀայտնի է, որ կոճապղպեղի արմատն ու կիտրոնն ունեն մի շարք օգտակար հատկություններ, և դրանց համադրությունը հրաշալի արդյունքեր է տալիս։
Կոճապղպեղի արմատը կանոնավորում է ճնշումը, իջացնում խոլեստերինի մակարդակը, արագացնում մետոբոլիզմը: Այն ունի հակասեպտիկ հատկություններ և ակտիվորեն նպաստում է նիհարեցմանը:
Կիտրոնը նույնպես չի զիջում իր օգտակար հատկություններով: Այն պարունակում է բազմաթիվ թթուներ, որոնք արագացնում են նյութափոխանակությունը և վիտամին C՝ ամենաուժեղ հակաօքսիդանտներից մեկը:
Կոճապղպեղից և կիտրոնից պատրաստված այս ըմպելիքն ունի սուր համ: Նրանք, ովքեր այն մինչ այսօր չեն օգտագործել, ցանկալի է սկսեն փոքր չափաբաժիններով՝ օրական 100 գր՝ ուտելուց 30 րոպե առաջ:
Ինչպե՞ս նիհարել մեկ շաբաթում. ներկայացնում է ORER.news-ը:
Բաղադրիչներ․
2 լիտր ջուր, 100 գր անանուխ, 2 կիտրոն,10 գր քերած կոճապղպեղ։
Պատրաստման եղանակը․Նախապես եռացնում եք ջուրը և այն սառեցնում մինչև սենյակային ջերմաստիճանի: Քերիչով անցկացնում եք կոճապղպեղի արմատը, կտրատում անանուխը և կիտրոններից քամում հյութը:
Ավելացնում եք կոճապղպեղը, կիտրոնի հյութը և անանուխը ջրի մեջ: Թողնում այն 2-3 ժամ: Քամում եք ըմպելիքը և դնում սառնարան՝ մեկ ժամով: