«Կոնվերս» բանկից թալանել են 60 հազար եվրո
ՀասարակությունՔիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում։ «Կոնվերս» բանկի Սայաթ նովա փողոցում գտնվող մասնաճյուղից թալանել են 60 հազար եվրո։ Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատել են ոստիկանությունից։ Նախնական տեղեկություններով՝ տվյալ անձը սպառնացել է պայթեցնել ինքն իրեն ու հափշտակել է 60 հազար եվրո։ Այս պահին դեպքի վայրում են իրավապահները, նրանք փորձում են պարզել մանրամասները։ դեռեւս հայտնի չէ տղամարդը աշխատում է բանկում, թե ոչ։