Թուրքիայում գնացքի եւ մեքենայի բախումից զոհվել է 3 մարդ
ՄիջազգայինԹուրքիայի արեւմուտքում գնացքի եւ մեքենայի բախումից զոհվել է 3 մարդ, հայտնում է Haberturk–ը։
Ավտովթարը տեղի է ունեցել Գերմենջըք քաղաքում։ Երկաթուղային անցման վրա գնացքը բախվել է մեքենային, որի հետեւանքով տեղում 3 մարդ մահացել է։
Հաղորդվում է նաեւ, որ կա 3 վիրավոր, որոնցից երկուսի վիճակը ծանր է։