«Սասնա ծռեր» խմբի 14 անդամի գործը եւս կիսվեց. դատավորը հայտնի չէ
Ուշադրության կենտրոնում«Սասնա ծռեր» խմբի 14 անդամի գործը կիսվեց. Երեւանի էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանն այսօր` հոկտեմբերի 4-ին, հրապարակեց որոշում, ըստ որի՝ «Սասնա ծռերի» 14 անդամներից միայն մի մասի դատաքննությունն է ինքն իրականացնելու։ Թե անջատված մասով գործն ով է քննելու՝ նա չհայտնեց։
Արտուշ Գաբրիելյանը այս առանձնացված մասին ավելացնելու է անցած շաբաթ կիսված մասը՝ 7 ամբաստանյալների վերաբերյալ եւ քննելու է միասին:
Նշենք, որ լուրեր կան, որ այսօր առանձնացված մյուս մասը, ըստ լուրերի, իրականացնելու է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը, որը 6 ամիս ժամանակով Կենտրոնի դատարանից ուղարկվել է էրեբունու դատարան:
«Սասնա ծռեր» խմբի 18 անդամի մասով գործն անցած շաբաթ եւս կիսվել էր, անջատված մասով գործը տրվել է Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանին:
«Սասնա ծռեր 3»-ի գործով մեղադրյալներն են Արամ Մանուկյանը, Թորոս Թորոսյանը, Հովհաննես Հարությունյանը, Թաթուլ Թամրազյանը, Արամ Հակոբյանը, Տիգրան Մանուկյանը, Արայիկ Հակոբյանը, Վարդան Գերավետյանը, Մարտիրոս Հակոբյանը, Սերգեյ Կյուրեղյանը, Գեւորգ Իրիցյանը:
Դատական նիստը հետաձգվեց :