Սերժ Սարգսյանը շնորհավորել է Գերմանիայի նախագահին ու կանցլերին
ՔաղաքականությունՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 3-ին, շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին և կանցլեր Անգելա Մերկելին՝ երկրի ազգային տոնի՝ Միասնության օրվա առթիվ:
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից:
Նշենք, որ 1990 թվականի հոկտեմբերի 3-ին ստորագրվել է Գերմանիայի միավորման պայմանագիրը, որով Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունը մտավ Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության կազմի մեջ: Հոկտեմբերի 3-ը Գերմանիայում աշխատանքային օր չէ: