ՌԴ–ն բանակցություններ է վարում Ղրղզստանի տարածքում երկրորդ ռազմաբազան տեղակայելու շուրջ
ՄիջազգայինՌուսական կողմը բանակցություններ է վարում Ղրղզստանի տարածքում երկրորդ ռազմաբազան տեղակայելու շուրջ։ Այս մասին ասել է Ղրղզստանի վարչապետ Սափար Իսակովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Համապատասխան նախարարների մակարդակով խորհրդատվություններ են ընթացել այս հարցի շուրջ։ Ղրղզստանի Հանրապետությունը կարծում է, որ ոչ միայն մեր երկրում, այլ նաեւ տարածաշրջանում ընդհանուր առմամբ անվտանգություն ապահովելու համար անհրաժեշտ է հարավում ռազմաբազա տեղակայել»,– ասել է նա։
Վարչապետը նաեւ նշել է, որ այս պահին վերջնական որոշում այս հարցով դեռ չի կայացվել։