Իրաքի Քուրդիստանում մեկնաբանել են ինքնավարության ավիացիայի «շրջափակումը»
Ուշադրության կենտրոնումԻրաքի Քուրդիստանում հավաքական շրջափակում եւ բլոկադա են անվանել Բաղդադի իշխանությունների ՝ ինքնավարության հետ ավիահաղորդակցության դադարեցման մասին որոշումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Այս որոշման կատարումը Քուրդիստանի ժողովրդի համար հավաքական պատիժ եւ կոլեկտիվ պաշարում է», - ասվում է տարածաշրջանային կառավարության ներկայացուցիչ Սեֆինա Դիզաիի հայտարարության մեջ:
Նրա խոսքով՝ դաշնային կառավարության ձեռնարկած միջոցները կդժվարացնեն հիվանդների, ինչպես նաեւ ԻՊ զինյալների հետ բախումների ժամանակ քրդական ջոկատների վիրավորներին բուժման համար արտերկիր ուղարկելը:
Ուրբաթ երեկոյան ուժի մեջ է մտել Իրաքի քաղաքացիական ավիացիայի վարչության որոշումը, որի համաձայն Էրբիլ եւ Սուլեյմանիա օդանավակայանների միջազգային ավիահաղորդակցությունը դադարեցվել է: