Կատալոնիայի ղեկավարը հայտարարել է, որ հիասթափված է ԵՄ-ից
ՄիջազգայինԿատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը հայտարարել է, որ «շատ հիասթափված է» Եվրամիությունից, որը գաղտնի աջակցություն է ցուցաբերել Մարիանո Ռախոյի կառավարությանը ինքնիշխան շրջանի առաջիկա անկախության հանրաքվեի հարցում:Այս մասին նա հայտնել է ARA թերթին տված հարցազրույցում:
«Եվրամիությունը երկրագնդի այլ կետերում բարոյական ելույթներ ունենալու համար այնքան համարձակ է, կարող էր ինչ-որ բան ասել», - ասել է Պուչդեմոնն ու հավելել. «Այս առումով ես շատ հիասթափված եմ»: «Ես կարծում եմ, որ Եվրամիությունն այս հարցում լավ չի կատարում իր պարտականությունները»:
Նրա խոսքով՝ այժմ «ավելի շատ են անկախության հանրաքվեի անցկացմանն աջակցող ձայները»:
Պուչդեմոնը վստահ է, որ տարածաշրջանը հաջողության կհասնի: