Կարելիայում գողության մեղադրանքով հետախուզվող Հայկին գտել են Գառնի գյուղում
ՄիջազգայինՈստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության եւ Գառնիի բաժանմունքների ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ, սեպտեմբերի 29-ին՝ ժամը 17.00-ին, Գառնի գյուղից բերման է ենթարկվել 37-ամյա Հայկ Ս.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա սեպտեմբերի 1-ից ՌԴ Կարելիայի Հանրապետության ՆԳԳՎ Սորտավալսկի բաժնի կողմից հետախուզվում է ՌԴ քրեական օրենգրքի 158-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով /գողություն/: