Վազգեն Խաչիկյանի երկրային կյանքը
ՎերլուծությունՕրերս ներում ստացած Վազգեն Խաչիկյանը պարզվում է մեղավոր է զգում միայն Աստծո առաջ։ Բայց դե Խաչիկյանի հոգեվոր գործերին մենք չենք ուզում խառնվել, մեզ առավել հետաքրքիր է նրա երկրային կյանքը։ Վազգեն Խաչիկյանը երևի թե շատերն են հիշում, 2014 թվականին դատապարտվել էլ 12 տարվա զատազրկման՝ 270 միլիոն դրամ յուրացնելու համար։ Յուրացրել էր սոցիալական վճարներ, սակայն պարզվում է նման «մանրուքների» համար կարելի է կրել ընդամենը պատժի մեկ չորրորդ մասը և ներում ստանալ։
Իհարկե, հաշվի առնելով հայաստանյան իրականությունը բնական է հարց է ծագում, թե արդյոք Խաչիկյանը չի եղել ընդամենը քավության նոխազ, և որ 270 միլիոնից նրա գրպան է գնացել շատ փոքր մի հատված, ինչի արդյունքն էլ եղել է այն, որ Խաչիկյանս 12-ի փոխարեն նստեց ընդամենը երեք տարի։
Մյուս կողմից, գուցե մեր արդարադատության համակարգն է փորձում դառնալ աշխարհում ամենամարդասիրականը և հաշվի առնելով Խաչիկյանի զղջումն ու հոգեկան սուր տվայտանքները, որոշում է ազատ արձակել նրան։ Այս հարցերի պատասխանը մենք գուցե երբեք էլ չիմանանք, սակայն փաստը մնում է փաստ, որ Խաչիկյանի ազատ արձակումը հերթական անգամ եկավ հաստատելու այն վաղուց հայտնի ճշմարտությունը, որ մեր երկրում ցավոք, արդարադատությունը գործում է ոչ թե երկակի այլ խիստ բազմակի ու բազմազան ստանդարտներով։
Կարեն Հակոբյան