ԱՄՆ–ն իր քաղաքացիներին զգուշացրել է խուսափել Թուրքիա այցելություններից
ՔաղաքականությունԱՄՆ Պետդեպարտամենտն իր քաղաքացիներին զգուշացրել է Թուրքիայում ահաբեկչական խմբավորումներից եկող շարունակական սպառնալիքների մասին։
Պետդեպի կայքում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ ահաբեկչության մշտական սպառնալիքի պատճառով ԱՄՆ կառավարությունը սահմանափակում է պաշտոնյաների այցելությունները Թուրքիայի հարավ–արեւելյան շրջաններ եւ սահմանափակում է ԱՄՆ կառավարության ներկայացուցիչների եւ նրանց ընտանիքի անդամների գործունեությունը Ստամբուլում եւ Ադանայում։
«Մենք ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ ենք տալիս ուշադիր քննել Թուրքիա այցելությունների անհրաժեշտությունը նախքան այնտեղ մեկնելը եւ խուսափել երկրի հարավ–արեւելք այցելություններից»,– ասված է հայտարարության մեջ։