Ստամբուլի քաղաքապետ է դարձել Սվազի կոտորածի կազմակերպիչների փաստաբանը
ՄիջազգայինՍտամբուլի արդեն նախկին քաղաքապետ Քադիր Թոփբաշի հրաժարականից հետո քաղաքապետարանի խորհդում նոր քաղաքապետի ընտրություն է տեղի ունեցել։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Ստամբուլի նոր քաղաքապետ է դարձել խորհրդի 309 անդամների 179 ձայն ստացած Մեւլութ Ույսալը։ Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն ստացել է 125 ձայն։
Նոր քաղաքապետը հայտնի է նրանով, որ հանդիսացել է 1993 թվականին Սվազի Մադըմաք հյուրանոցում ալեւի մտավորականների կոտորածի կազմակերպիչների փաստաբանը։