Որտեղ է «թաղված շան գլուխը». Հաջորդ վարչապետին առաջադրելու իրավունքը բացառապես պատկանում է ՀՀԿ-ին
BlogԼինա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Արդեն մի քանի օր է ինչ լրատվականներում ակտիվ շրջանառության մեջ են դրվել ներկայիս վարչապետի գործունեության վերաբերող տարատեսակ կարծիքներ: Հատկանշական է, որ հենց նույն իշխանական լրատվականները, վարչապետի գործունեության մասին կարծիքներ կորզելու նպատակով, ուղղորդված կերպով, հարցադրումներ են անում հատկապես «Ծառուկյան» դաշինքը ներկայացնող պատգամավորներին:
Հասկանալի է, որ այս կերպ փորձ է արվում հանրությանը մատուցել այն կարծիքը, որ գործող վարչապետի գործունեությունը չի գոհացնում ոչ ոքի և դա հրամցնել հենց «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների միջոցով:
Եվ այստեղ է, որ առաջ է գալիս մի մեծ հարցական: Թե ով է լինելու հաջորդ վարչապետը դա ամրագրված է ՀՀ սահմանադրությամբ և ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ խորհրդարանական ընտրություններից հետո այդ իրավունքը բացառապես պատկանում է Հայաստանի հանրապետական կուսակցությանը,քանզի հենց այս կուսակցությունը պետք է որոշի թե որքանով է արդյունավետ ներկայիս կառավարության գործունեությունը:
Եվ ուրեմն տվյալ հարցադրումները ոչ միայն շինծու են, այլև աննպատակ,քանզի այլ խմբակցությունների և այդ թվում «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների կարծիքները,ոչ մի կերպ չեն կարող հակասել վերը նշվածին:
Տվյալ մոտեցման քաղաքական նկատառումները մի կողմ դնելով, ներկայացնենք «Ծառուկյան» խմբակցության և առհասարակ պատգամավորի բուն գործառույթը, այն է հանրության ձայնը, հանրության շահը երկրի առաջին ամբիոնից բարձրաձայնել ու դրանց լուծումներ գտնելն է: Դաշինքի պատգամավորների, հատկապես Նապոլեոն Ազիզյանի խոսքերը, որ նա գոհ չէ կառավարության աշխատանքից, պետք չէ ներկայացնել, որպես սեփական խոսքին հակասական տեսակետ, քանի որ նախորդ հարցազրույցի ժամանակ, պատասխանը այլ կերպ է հնչել: Ազիզյանի խոսքն անալիզի ենթարկելով մի պարզ միտք է առաջ գալիս, որ որպես մարդ, նա Կարեն Կարապետյանին դրական է գնահատում, սակայն որպես կառավարության ղեկավար, գոհ չէ կառավարության մեկամյա գործունեությունից, որը բոլորովին այլ բան է նշանակում:
Ազիզյանի դիրքորոշումն այդ առումով, լիովին տեղավորվում է «Ծառուկյան» դաշինքի դիրքորոշման մեջ: Եթե հայացք նետենք ոչ վաղ անցյալ և վերհիշենք խորհրդարանական ընտրությունները, ամեն ինչ իր տեղնը կընկնի: «Ծառուկյան» դաշինքը առաջարկել էր երկրի զարգացումն և առաջընթացն ապահովող 15 առաջնային կետեր, որոնց իրագործման դեպքում էր միայն դա հնարավոր: Հիմա, երբ բավական ժամանակ է անցել և փաստացի կերպով այդ ծրագրային դրույթներից և ոչ մեկ չի իրագործվել, հանրության և կոնկրետ դաշինքի պատգամավորների ոչ դրական գնահատականը միանգամայն արդարացված է: Պատգամավորներն ընդամենը իրենց ընտրողի ձայնն են հասցրել ԱԺ ամբիոն կամ փոխանցել լրագրողներին, ովքեր հետաքրքրված են նրանց դիրքորոշմամբ, ուստի ավելի քան տրամաբանական է նրանց բացասական պատասխանները:
Ուստի «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները, ոչ թե քննադատում են կառավարության գործունեությունը,այլ ընդամենը բարձրաձայնում են ՀՀ քաղաքացիների ներկայիս սոցիալ-տնտեսական իրավիճակի մասին, որը, էական որևէ փոփոխություն չի կրել:
Ամեն ինչ ավելի քան հասկանալի է, մնում է հարցական է թե, որն է պատճառը հանրությանն այլ քաղաքական ուժի «բերանով» հասկացնել այս ամենը, և թե իրականում որտեղ է «թաղված շան գլուխը»:
Ինչ խոսք բանական մարդիկ ունեն նաև այս հարցերի պատասխանները, բայց և այնպես զերծ են մնում նմանատիպ խմորումներին միջամտելուց: