Թուրքիան ծրագրում է նավթի առեւտուր կատարել միայն Իրաքի կառավարության հետ
ՄիջազգայինԹուրքիայում հայտարարել են, որ ծրագրում են նավթի արտահանումը քննարկել միայն պաշտոնական Բաղդադի հետ, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադիի ներկայացուցչությանը:
Ալ Աբադին հայտարարել է, որ հեռախոսային բանակցություններ է վարել Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ: Յըլդըրըմն ասել է, որ իր երկիրը լիովին աջակցում է Իրաքի կառավարության պահանջներին՝ կապված Իրաքի Քուրդիստանի անկախության հանրաքվեի հետ:
Վարչապետը Իրաքի Քուրդիստանը շրջանցող նավթի արտահանման վերաբերյալ մանրամասներ չի հայտնել: