Վարչապետը նոր նշանակում է արել
Ուշադրության կենտրոնումՀՀ վարչապետ Կարեն Կարապետյաննոր որոշմամբ Եղիշե Մարգարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ:
Վարչապետի որոշման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1730-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 11-րդ կետը՝
Եղիշե Մարգարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ»։