Վաշինգթոնը մտադիր է իր քիմիական զենքը ոչնչացնել մինչեւ 2023 թվականի վերջը
ՔաղաքականությունՎաշինգթոնը մտադիր է իր քիմիական զենքը ոչնչացնել մինչեւ 2023 թվականի վերջը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով ԱՄՆ Պետդեպարտամենտին։
«ԱՄՆ–ը նախկինի պես հավատարիմ է հայտարարագրված քիմիական զինանոցը մինչեւ 2023 թվականը ամբողջապես ոչնչացնելու մասին որոշմանը»,– հայտնել են Պետդեպից։
ԱՄՆ Պետդեպում նաեւ նշել են, որ ԱՄՆ կառավարությունը շարունակում է կենտրոնանալ Կոլորադոյի նահանգի Պուեբլո քաղաքի եւ Կենտուկիի նահանգի Ռիչմոնդ քաղաքի պահեստներում մնացած քիմիական զենքի ոչնչացման վրա։
Նշենք, որ երեկ Ուդմուրտիայի Կիզներ բնակավայրում ոչնչացվել էր ռուսական քիմիական զենքի վերջին խմբաքանակը։