ԵՏՄ–ից Հայաստանի դուրս գալու հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու որոշումը չընդունվեց
ՔաղաքականությունԱրտաքին հարաբերությունների մշտական խորհրդարանական հանձնաժողովը սեպտեմբերի 27-ին դեմ է քվեարկել ԵՏՄ–ից Հայաստանի դուրս գալու հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու որոշմանը։
NEWS.am–ի թղթակիցը հայտնում է, որ միայն մեկ պատգամավոր է կողմ քվեարկել ժամանակավոր հանձնաժողով ստեղծելուն, 10-ը դեմ են եղել։ «Այսպիսով՝ այդ հարցի քննարկումն ավարտվեց»,– նշել է հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը։
ԵՏՄ–ից դուրս գալու նախաձեռնությամբ հանդես էր եկել «Ելք» դաշինքը ։