Վստա՛հ եմ, որ մեր համատեղ աշխատանքի և արդյունավետ փոխգործակցության արդյունքում մենք կարող ենք արժանիորեն ներկայանալ աշխարհին. Տարոն Մարգարյան
BlogԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Զբոսաշրջության ոլորտի հարգելի ներկայացուցիչներ,
ջերմորեն շնորհավորում եմ Տուրիզմի համաշխարհային օրվա առթիվ:
Ժամանակակից աշխարհում զբոսաշրջությունը քաղաքային տնտեսության զարգացման կարևոր բաղադրիչներից մեկն է, և ուրախալի է, որ տարեցտարի Երևանն ավելի ճանաչված, սիրված ու նախընտրելի ուղղություն է դառնում միջազգային հարթակներում, ինչի մասին է վկայում նաև Երևան այցելող զբոսաշրջիկների թվի աճը:
Մյուս տարի նշելու ենք համայն հայության մայրաքաղաք Երևանի հիմնադրման 2800-ամյակը, ինչը լավ առիթ է մեր սիրելի քաղաքն իր ողջ հմայքով ու առավելություններով աշխարհին պատշաճ ներկայացնելու համար:
Վստա՛հ եմ, որ մեր համատեղ աշխատանքի և արդյունավետ փոխգործակցության արդյունքում մենք կարող ենք արժանիորեն ներկայանալ աշխարհին՝ գրանցելով նորանոր հաջողություններ մայրաքաղաքի զբոսաշրջային գրավչության բարձրացման և ոլորտի զարգացման ուղղությամբ:
Մաղթում եմ անսպառ ուժ և եռանդ՝ բեղմնավոր գործունեություն ծավալելու և հետաքրքիր ծրագրեր կյանքի կոչելու համար: