Պուտինը Էրդողանի եւ Ռոհանիի հետ քննարկել է Իրաքի Քուրդիստանի հանրաքվեի հարցը
ՄիջազգայինԻրաքի Քուրդիստանի անկախության հանրաքվեի թեման երկուշաբթի քննարկվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ նրա թուրք ու իրանցի գործընկերներ Թայիփ Էրդողանի ու Հասան Ռոհանիի հետ հեռախոսազրույցներում: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Պեսկովը նշել է, որ Կրեմլն ավանդաբար զրույցների մանրամասները չի հրապարակում
«Հեռախոսազրույցների ժամանակ թեման իսկապես շոշափվել է: Այս դեպքում Ռուսաստանի դիրքորոշումը որեւէ փոփոխություն չի կրել: Մենք նախկինի նման կարծում ենք, որ երկրների տարածքային եւ քաղաքական ամբողջականության պահպանումը չափազանց կարեւոր է տարածաշրջանում կայունության եւ անվտանգության պահպանման եւ այն խնդիրների կարգավորման համար, որոնցով այդ տարածաշրջանը հարուստ է»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով նրանց խնդրանքին հաստատել, թե արդյոք 2 երկրների առաջնորդները քննարկել են Իրաքի Քուրդիստանի հանրաքվեի թեման: