Պաղեստինցին Հորդանանի Արեւմտյան ափին 3 իսրայելցու է սպանել
Ուշադրության կենտրոնումՊաղեստինցի գրոհայինը 3 իսրայելցու է սպանել Հորդանանի Արեւմտյան ափին գտնվող հրեական բնակավայրերից մեկը մտնելիս: Այս մասին հայտնում է սահմանապահ ոստիկանությունը:
Ոստիկանության տեղեկություններով՝ հարձակվողը փորձել է որպես բանվոր անցնել Հար Ադար բնակավայրը, որը Երուսաղեմից հյուսիս-արեւմոտք է գտնվում, սակայն առաջացրել է հսկիչների կասկածները:
«Նա դուրս է բերել զենքը եւ կրակ բացել այնտեղ գտնվող ուժերի վրա: Հարձակման հետեւանքով 3 իսրայելցի է զոհվել, եւս մեկը վիրավորվել»,- նշված է մամուլի հաղորդագորւթյան մեջ:
Տեղական լրատվամիջոցների տեղեկություններով՝ հարձակվողը վնասազերծվել է պատասխան կրակոցով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: