Սրտանց շնորհավորում եմ արցախահայությանն ու, հատկապես, ստեփանակերտցիներին. Տարոն Մարգարյան
BlogԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Այսօր Երևանի քույր քաղաք Ստեփանակերտի օրվա և քաղաքի անվանակոչման 94-րդ տարեդարձն է:
Սրտանց շնորհավորում եմ Արցախ աշխարհի իմ բոլոր ընկերներին ու գործընկերներին, արցախահայությանն ու, հատկապես, ստեփանակերտցիներին՝ մաղթելով, որ արցախցին ապրի հարատև խաղաղության պայմաններում և իր ստեղծագործ աշխատանքով շարունակի շենացնել ու հզորացնել Արցախի Հանրապետությունը: