Թրամփի որդին ֆուտբոլիստ է դարձել
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կրտսեր որդի Բերոնը լրջորեն զբաղվում է ֆուտբոլով: 11-ամյա կիսապաշտպանը ընդգրկվել է ՄԼՍ-ի «Դի Սի Յունայթեդ» երիտասարդական թիմում, հաղորդում է «Վեստի»-ն:
Բերոնն արդեն այս մրցաշրջանում մասնակցել է «Դի Սի Յունայթեդ»-ի չորս հանդիպումներին: Կրտսեր Թրամփը դեռ աչքի չի ընկել իր խաղով:
Երիտասարդ խաղացողի հայրը անտարբեր է ֆուտբոլի նկատմամբ եւ նախընտրում է գոլֆը: Սակայն մի քանի տարի առաջ ԱՄՆ նախագահը մտադիր էր շոտլանդական ակումբներից մեկի բաժնետոսմսերը գնել :