Երևան-Մեղրի ավտոճանապարհը Տիգրանաշենի հատվածում փակ է 2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները կլինեն նաև բուհի համար ընդունելության քննություններ Պայթեցրել են փոխմարզպետի որդու գերեզմանը Արտակարգ իրավիճակ Երևան-Սևան մայրուղում «Հայաստանը կարող է արտոնյալ գնով ադրբեջանական գազ ստանալ»․ Ալիև Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը Անհրաժեշտ է հասնել նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը․ ՌԴ ԱԳՆ-ում Հարավային Կովկասում ՌԴ շահերի առաջխաղացման թեմայով նիստ է անցկացվել «Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակել Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի (տեսանյութ)


Ինչ հանդիպել եմ իմ uիրnւն , այլ աղջիկների hետ ինձ ավելին թnւյլ չեմ տալիս.Արuեն Լևոնյան

Life

Life.panorama.am-ը գրում է ․

Ինչ հանդիպել եմ իմ սիրուն, այլ աղջիկների հետ ինձ ավելին թույլ չեմ տալիս.Արսեն Լևոնյան

 

Life.panorama.am-ն այսօր զրուցել է դերասան Արսեն Լևոնյանի հետ, ով հանդես է գալիս նաև «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող  «Հարազատ թշնամի»  սերիալում:

 

ացի սերիալից, ուրիշ ինչ զբաղվածություն ունեք:  -Միակ զբաղվածությունս, որը ես երջանկություն եմ համարում, այն է, որ փորձում եմ ընտանիք ստեղծել: Նաև շատ եմ սիրում կարդալ, ֆիլմ դիտել, ֆուտբոլ նայել: Անպայման պետք է տեղեկացված լինեմ ֆուտբոլային նորություններին:

 

-Եթե չեմ սխալվում, ֆուտբոլային նախասիրությունը մանկուց է գալիս:

 

-Այո, եղբորս հետ Սանկտ Պետերբուրգում «Զենիթ» ֆուտբոլային ակումբի դպրոցում ենք պարապել: Քանի որ Խորենը մեծ էր՝ այսօրվա «աստղերի» հետ էր պարապում, իսկ ես իմ տարիքային խմբում էի: Այդ պարապմունքներն ինձ այսօր օգնում են, 10 ժամ կարողանում եմ ոտքի վրա մնալ:

 

-Իսկ ինչո՞ւ ֆուտբոլիստ չդարձաք:

 

-Այնպես չի, որ ֆուտբոլն իմը չի: Հայրս բավականին լավ ֆուտբոլիստ է եղել: Պարզապես ներքին զգացողությամբ արվեստն եմ ընտրել:

-Արսեն, այսօր թատրոնում ներգրավված չե՞ք:

-Ինչ-ինչ պատճառներով մեկ տարի առաջ դուրս եմ եկել Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնից: Բայց թատրոնն ինձ համար բոլորովին այլ աշխարհ է, ես նրան մոր պես եմ նայում:

-Դուք այսօր հայկական ռեյտինգային սերիալներից մեկի՝ «Հարազատ թշնամի» հեռուստասերիալի գլխավոր կերպարներից եք: Ինչպե՞ս եք վերաբերում սերիալներին:

-Սա արդեն երրորդ սերիալն է, որտեղ ես նկարահանվում եմ: Խաղացել եմ նաև Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Վեր կաց և քայլիր» և Արմենիա հեռուստաընկերության «Մամա» հեռուստասերիալներում: Ես միշտ էլ դրական կարծիքի եմ եղել սերիալների մասին, քանի որ այն համարել եմ փորձաշրջան երիտասարդ դերասանի համար:-Ձեր կերտած «Տանո»-ն սկզբում այնքան էլ չընդունվեց, շատ էին տարաբնույթ խոսակցությունները: Բայց, կարծեք թե, կարողացաք հաղթահարել այդ փուլը, հեռուստադիտողը սկսեց նոր Տանոյին ևս սիրել: -Ես մանկուց միշտ սիրել եմ հաղթել: Հեռուստադիտողի վերաբերմունքի փոփոխությունը, կարծում եմ, նաև աշխատասիրությանս արդյունքն է: Գիտեք, ամեն դերասան չի համաձայնի նկարահանման կեսից փոխարինել մեկ ուրիշին: Բայց ես միշտ ընդունում եմ ինձ «նետված ձեռնոցները»: Դա ինձ պարտավորեցնում է, որ աշխատեմ ավելի լավ ու կարողանամ հաղթանակած դուրս գալ:

-Ձեր կերպարանավորած Տանոն դարձավ ավելի բուռն, էմոցիոնալ: Ձե՞ր տեսակը բերեցիք սերիալ, թե՞ սցենարը այդ ուղղությամբ գնաց:

-Բնական է, որ կերպարը որոշ չափով իմ տեսակին նման է, բայց ընդհանուր նկարագիրը թելադրում է սցենարիստը: Ինչ վերաբերում է ինձ, ես ամբողջ կյանքում բուռն եմ եղել, այլ կերպ չեմ կարողանում:

-Դա կյանքը չի՞ բարդացնում:

-Իհարկե բարդացնում է, բայց եթե առանց դրա չես կարողանում ապրել, նշանակում է, այդ դժվարությունը քեզ համար քաղցր է: Այդպիսի ընտանիքում եմ մեծացել:

-Ինչի՞ շնորհիվ եք հաղթահարում այդ դժվարությունները:

-Ժպիտի, միմիայն ժպիտի: Որքան էլ ինձ համար դժվար շրջան լինի, հոնքերս «կիտեմ», աշխատում եմ այնպես անել, որ իմ տրամադրությունը չազդի շրջապատի վրա, բացասական աուրա չտարածեմ:

-Հաջողվո՞ւմ է:

-Իհարկե, ինձ շրջապատող մարդիկ երջանիկ են:

-Արսեն, Ձեզ հաճախ կարելի է հանդիպել զբոսնելիս, սրճարանում, մարդկանց հետ շփվելիս: Ի՞նչ եք կարծում, դուք և՞ս շատերի պես ընթացքում կփոխվեք, «աստղային» հիվանդություն ձեռք կբերեք:

-Գիտեք, ես այնպիսի ընտանիքից եմ սերում, որ անհնար է այլ կերպ ապրել: Ունեմ շրջապատ, լավ ընկերներ, քույրեր ու եղբայրներ, որոնց հետ առանց շփվելու ապրել չեմ կարող: Ապրում եմ այնպես, ինչպես կամ՝ առանց ձևականությունների: «Աստղային» մարդիկ ինձ չեն հետաքրքրում, ես շփվում եմ այն մարդկանց հետ, որոնցից հոգևոր սնունդ եմ ստանում:

Աղբյուր http://myblog.am/inch-handipel-em-im-sirun-ayl-aghjikneri-het-indz-avelin-thuyl-chem-talis-arsen-levonyan/

 

 
Երևան-Մեղրի ավտոճանապարհը Տիգրանաշենի հատվածում փակ է2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները կլինեն նաև բուհի համար ընդունելության քննություններ Պայթեցրել են փոխմարզպետի որդու գերեզմանըԱրտակարգ իրավիճակ Երևան-Սևան մայրուղում«Հայաստանը կարող է արտոնյալ գնով ադրբեջանական գազ ստանալ»․ Ալիև Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը Անհրաժեշտ է հասնել նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը․ ՌԴ ԱԳՆ-ում Հարավային Կովկասում ՌԴ շահերի առաջխաղացման թեմայով նիստ է անցկացվել «Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակել Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի (տեսանյութ) Կառավարությունը հաստատեց ամառային զորակոչի օրերը Մեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել․ ՀՀ ոստիկանություն Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելուԻնչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում քոմենթ գրողներ, եկեք, սա նախկինների ու ներկաների հարց չէ, ոտքի ժողովուրդ. կիրանցիներ Եթե այդպես անենք, կպարտվենք․ Ալիևը խոսել է նաև ՀՀ-ի հետ սահմանազատման մասինՓաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԶոհը 22-ամյա Վիլյամ Փիլիպոսյանն է«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» ԱՄՆ-ն ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը. Պետդեպ«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Ձմեռը վերադարձել է Եկատերինբուրգ ու Պերմ (տեսանյութ) Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԴե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» ՈՒՂԻՂ. Սակրավորները գալիս են Կիրանց. պայթյունավտանգ իրավիճակ Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Սրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու Հայաստանի Հանրապետությունը Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանում և 8 մարզում Տարադրամի փոխարժեքն՝ այսօրՄենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Արվեստի գործիչներից, հանրային դեմքերից ովքեր են միացել տավուշցիների շարժմանը Վարչապետը Ծիծեռնակաբերդի դեպքից հետո տիկնոջ հետ լուսանկար է հրապարակել Լիլիթ Մկրտչյանն ու Մարիամ Մկրտչյանը հաղթել են 5-րդ տուրում․ շախմատի ԵԱ Մահացել է Նիկոլայ ՀովհաննիսյանըՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տավուշցիներին համախմբելու համար են պատժել, մեկուսացրել Սուրեն Պետրոսյանին. Թագուհի Թովմասյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում «Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի»․ Էլչին Ամիրբեկով Արմատախիլ արցախցիներ. Երևանում կցուցադրվի Իսսամ Նագիի «Մոռացված հայրենիք» ֆիլմը Փաշինյանին հարցրեք, թե ի՞նչ է նշանակում Մեծ եղեռն, ՀՀ քրեական օրենսգրքով Ցեղասպանության ժխտումը պատիժ է նախատեսում․ Սերժ Սարգսյան Բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
Ամենադիտված