Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Թաեքվոնդոյի» ֆեդերացիայի նախագահը ծեծի է ենթարկել․ նա տեղափոխվել է հիվանդանոց Ֆրանկ Փալոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին Քաջարան֊Կապան ճանապարհից ձերբակալվել էին մի կին ու երիտասարդ. հայտնաբերվել էր ահռելի քանակի թմրամիջոց Անահիտ Ավանեսյանը պաշտոնա՞նկ կարվի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը 13-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնություն գործադրած անձինք խոստովանել են կատարվածը Էրդողանի անհաջող միջնորդությունը Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտան Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն


Սարգսյան-Կարապետյան առճակատումն ու պետականության սպառնալիքները

Վերլուծություն

2018 թվականն իր բոլոր անցուդարձերով սահուն, սակայն հաստատուն քայերով մոտենում է հայաստանյան քաղաքական դաշտին։ Այս մոտեցումը բնականաբար ունի իր այսպես ասած կողմնակի ազդեցությունները, որոնք հաճախ թաքնված են լինում բավական խորը շերտերում։ Հենց այսպիսի կողմնակի էֆեկտներ են, որքան էլ տարօրինակ կարող է թվալ, ռուսաց լեզվի հայեցակարգի շուրջ ստեղծված թնջուկը, ոչ պակաս կողմնակի էֆեկտ էր ասպարեզում հայտնված Սեֆիլյանի հերթական ազգափրկության ուղերձը՝ կոնկրետ գործիչների անուններով, այս կողմնակի էֆեկտների շարքում են վարչապետի և մյուս բոլոր հանրապետականների պատասխաններն ու պատասխանների բացակայությունը 2018 թվականի վարչապետի անձի հարցում։

Ըստ էության հաշվի առնելով այս բոլոր էֆեկտները, մենք այսօր կարող ենք թեկուզ աղոտ կերպով գծագրել այն թոհուբոհը, որը սպասվում է հայ քաղաքական կյանքին։ Ի դեպ շեշտենք, որ բոլորվին էլ պարտադիր չէ, այդ թոհուբոհը կամ ներիշխանական պայքարը, անվանեք ինչպես կուզեք, հրապարակային բնույթ կրի։ Համենայնդեպս Սերժ Սարգսյանն անձամբ կփորձի թույլ չտալ այդօրինակ զարգացում այն պարզ պատճառով, որ նա առավելապես կուլիսային գործիչ է, սիրում է հարցերը լուծել առանց աղմուկի, ստվերային կերպով։ Կհաջողվի նրան այս անգամ դա թե ոչ ցույց կտա ժամանակը։

Մյուս կողմի վարչապետի ճամբարում առավելապես սկսում են գծագրվել պոպուլիզմի տարրեր ու դրսևորումներ ունեցող շրջանակները։ Անշուշտ պետք է շեշտենք, որ մեր դիտարկումները խիստ մոտավոր են և հիմնված են միայն ընդհանուր վերլուծության վրա, ուստի չենք համարձակվի ասվածը ներկայացնել որպես միակ և բացարձակ ճշմարտություն, սակայն այդուհանդերձ փորձենք ներկայիս իրավիճակով գծագրել այն ճամբարները, որոնք ունենք։

Սկսենք թերևս վարչապետից։ նկատի ունենալով հայաստանյան լրատվամիջոցների վրա ազդեցություն ունեցող շրջանակների հրապարակումները թերևս արդեն իսկ կարող ենք արձանագրել, որ Հանրապետական կուսակցության ներսում Կարապետյանը որոշակի շրջանակն ձեռք է բերել, սակայն այդ շրջանակը չափազանց հեղհեղուկ է, քանի որ Հանրապետական լինել արդեն իսկ նշանակում է լինել միշտ ուժեղի կողքին՝ առանց ավելորդ սկզբունքների ու հավատարմության երդումների։ Իրավիճակն առավել հետաքրքիր է ՀՀկ-ից դուրս։ Որքան էլ տարօրինակ է, կրկին հիմնվելով որոշակի լրատվամիջոցների և գործիչների կեցվածքի վրա, կարող ենք նկատել, որ Ելք դաշինքի ներկայացուցիչներից ոմանք արդեն իսկ ի դեմս Կարեն Կարապետյանի տեսնում են ապագա վարչապետի և որ ամենակարևորն է նրանց համար՝ Սերժ Սարգսյանի դեմ պայքարելու միջոց։ Սերժ Սարգսյանի դեմ պայքարելու համար դեմ չեն վարչապետի շուրջ համախմբվել նաև Ծռերն ու ծռական ուժերը, որոնք ի սկզբանե էլ եղել են ռուսական ազդեցության գոտում և այս տեսանկյունից նրանք գործող վարչապետի հետ գտնվում են նույն տաշտակում։

Տարատեսակ ակտիվիստների կամ աշխուժակների հակառուսականությունն ու արևմտամոլությունը տարօրինակ կերպով շրջանցում է դասական ռուսական չինովնիկ Կարեն Կարապետյանին, ինչը արտահայտվում է ինչպես նրանց գրառումներում, այնպես էլ տարբեր հրապարակումներում, այսինքն այս օղակները նույնպես գերնպատակ են դրել պայքարը Սերժ Սարգսյանի դեմ։ Դե կա նաև քաղաքականապես տգետների շրջանակը, որոնց պարզապես դուր են գալիս վարչապետի փողկապներն ու ժիլետները, բայց դա արդեն քննարկման թեմա չէ։

Այստեղ հարց է առաջ գալիս, թե ով մնաց Սերժ Սարգսյանի կողքին։ Սա բավական դժվար է իմանալ, սակայն փաստ է որ Սարգսյանը դեռևս պահպանում է իր քաղաքական կշիռն ու ուժը, այդ ուժը գուցե և սկսվում է կոմպրոմատների հսկայական տրցակներից, սակայն դա նույնպես էական չէ։ Բնականաբար ՀՀԿ ներսում Սարգսյանն ունի ամբողջապես հին գվարդիայի և նոր գվարդիայի մի հատվածի աջակցությունը այլ կերպ ասած Հանրապետականի ներսում Սարգսյանը մրցակից չունի։ Մեծ հաշվում Սարգսյանը մրցակից չունի նաև արտախորհրդարանական քաղաքական ուժերից շատերի մոտ։ Իսկ այ արտաքին ճամբարում խնդիրն այլ է։ Արտաքին ճակատում, երևում է դա թե ոչ, սակայն Սարգսյանը փորձում է հավասարակշռել Ռուսաստանին և Արևմուտքին, հենց այսպիսի ենթատեքստեր ուներ նաև նրա ելույթը ՄԱԿ-ում։ Կարապետյանը սակայն կարծես թե վայելում է ռուսական աջակցությունը՝ երբեմն նույնիսկ բացահայտ կերպով է դա զգացվում։ Այս ամենին զուգահեռ, ռուսական միջավայրից շատացել են պատերազմի մասին խոսակցությունները, որոնք եթե ավելի պարզ ասենք հնչում են մոտավորապես «եթե չանեք մեր ուզածի պես Ադրբեջանին քսի կտանք ձեր վրա» տարբերակով։ Նման պայմաններում արդեն հարց է առաջանում, ոչ թե այն մասին, թե այս երկու ճամբարներից որ մեկը կհաղի, այլ այն մասին, թե նրանցից որի հաղթանակն է վտանգ հայկական պետականության համար։ Այս հարցի պատասխանը թողնենք ընթերցողներին։

Կարեն Հակոբյան

«Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանFastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացելՀայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Թաեքվոնդոյի» ֆեդերացիայի նախագահը ծեծի է ենթարկել․ նա տեղափոխվել է հիվանդանոց Ֆրանկ Փալոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին Քաջարան֊Կապան ճանապարհից ձերբակալվել էին մի կին ու երիտասարդ. հայտնաբերվել էր ահռելի քանակի թմրամիջոց Անահիտ Ավանեսյանը պաշտոնա՞նկ կարվի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունըԿայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը 13-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնություն գործադրած անձինք խոստովանել են կատարվածը Էրդողանի անհաջող միջնորդությունը Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտանAmio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում 72-ամյա տաքսու վարորդը և 70-ամյա ուղևորը բռնաբարել են անչափահաս աղջկան և նրա մորը. «Հրապարակ» Ձյուդոյի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 3 մարզիկովՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը լույս է ընծայել «Ohannes Tchekidjian: Life and Career» աշխատությունը՝ նվիրված Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 95-ամյակին Ռուս խաղաղապահների Արցախից հեռանալը նախևառաջ ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումը Պարող հարսնացուն հարսանիքի ժամանակ ընկել է լողավազանը և խեղդվել (լուսանկար) Նիկոլին բերել են բոլոր նրանք, ովքեր մերժել են Սերժ Սարգսյանին. Էդուարդ Շարմազանով Վարդենիսում երկու տղամարդ արցախցի 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Ադրբեջանցի վարորդը դանակահարել է մոսկվացուն, ով նկատողություն է արել կայանելու համար․ զոհ կա (տեսանյութ) Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն Լավրովը բացահայտել է ՌԴ-ի հետ հարաբերություններում «Փաշինյանի տրանսֆորմացիայի» մանրամասները ԱՄՆ-ն ու ԵՄ-ն «կդավաճանեն» Հայաստանին․ ՌԴ ԱԳՆՌԴ խաղաղապահները հեռանում են Արցախից․ նոր կադրեր (տեսանյութ) Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացիՈւժեղացված ծառայություն՝ Կառավարության շենքի մոտ Մոսկվան ու Թեհրանը կհակադարձեն Երեւանին․ ռուս քաղաքագետ «Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ» Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Դրամահավաք՝ գյուղական դպրոցներումՍտեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանների հետ քաշքշուկի հետևանքով քաղաքացու ոտքի պրոթեզը դուրս եկավ Այսուհետ թեթև աստիճանի մտավոր հետամնացության, գանգոսկրերի, գլխուղեղի նորագոյացությունների՝ կիստաների և գիշերամիզության ախտանշանների դեպքում զինծառայությունից ազատվել հնարավոր չի լինի Կենդանակերպի այս նշանները սեր կգտնեն մայիսին Շտապ․ Բռնի ուժով քաղաքացիների են բերման ենթարկում Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը Թուրքիայի արևելքում երկրաշարժ է եղել 36 կգ քաշով ոսկյա ձուլակտորների և 293.000.000 ՌԴ ռուբլի գումարի հափշտակության վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ «Մեր մտածածն էն ա, որ ասեք՝ «վայ, ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա»․ ՓաշինյանԾեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» «Մեռան սիմվոլներ ցույց տալով». Լ. Մաթևոսյան
Ամենադիտված