Իրանը նոր բալիստիկ հրթիռ է ներկայացրել
Ուշադրության կենտրոնումԻրանը նոր բալիստիկ հրթիռ է ներկայացրել ամենամյա Սրբազան պաշտպանության շաբաթվա առաջին օրն անցկացված ռազմական շքերթի ժամանակ, փոխանցում է PressTV-ն:
Քորամշահր (Khorramshahr) կոչված հրթիռը ներկայացվել է Թեհրանում ռազմական շքերթի ժամանակ՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի եւ բարձրաստիճան զինվորական պաշտոնյաների մասնակցությամբ:
Բալիստիկ հրթիռը, որի հեռահարությունը 2 հազար կմ է, կարող է տեղափոխել մի քանի մարտագլխիկ, ասել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի աերոտիեզերական բաժնի ավագ հրամանատար, բրիգադի գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն:
«Ինչպես նշվել էր, հրթիռը չափերով ավելի փոքր եւ ավելի տակտիկական է դարձել»,- ասել է նա: