Հյուսիսային Կորեայի պահվածքը «բացարձակապես անընդունելի» է. Տոկիո
ՄիջազգայինՀյուսիսային Կորեայի պահվածքը «բացարձակապես անընդունելի» է եւ վտանգում է տարածաշրջանային ու միջազգային անվտանգությունը: Այս մասին հայտարարել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոշիհիդ Սուգան, փոխանցում է Reuters-ը:
Ավելի վաղ Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թանկ կվճարի Հյուսիսային Կորեան ոչնչացնելու մասին սպառնալիքի համար: Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Փհենյանը քննարկում է Խաղաղ օվկիանոսում ջրածնային ռումբ փորձարկելու հնարավորությունը: