ՄԱԿ Անվտանգության խորհուրդը քննադատել է Իրաքյան Քուրդիստանում հանրաքվեի անցկացումը
ՔաղաքականությունՄԱԿ Անվտանգության խորհուրդը մտահոգություն է հայտնել սեպտեմբերի 25-ին նախատեսված իրաքցի քրդերի անկախության հանրաքվեի կապակցությամբ: Քվեարկությունը կանցկացվի ջիհադական «Իսլամական պետություն» խմբավորման դեմ շարունակվող ռազմական գործողությունների պայմաններում, որում քրդերը կարեւոր դերեակատարներից մեկն են, նշված է ԱԽ համատեղ հայտարարության մեջ, փոխանցում է DW-ն:
Նշված է նաեւ, որ հանրաքվեի անցկացումը կարող է խոչընդոտել այն ջանքերին, որոնք կոչված են ապահովելու հայրենիք ավելի քան 3 մլն փախստականների եւ հարկադիր տեղահանվածների կամավոր վերադարձը: ՄԱԿ ԱԽ-ն հաստատել է հարգանքը Իրաքի տարածքային ամբողջականության եւ միասնության նկատմամբ ու ընդգծել է, որ Բաղդադի կենտրոնական կառավարության եւ քրդական ինքնավարության իշխանությունների միջեւ ցանկացած հարց պետք է լուծվի Իրաքի Սահմանադրության պահպանմամբ եւ երկխոսության ճանապարհով: