Վիճաբանություն Արարատի մարզում. հիվանդանոց է տեղափոխվել 30-ամյա դանակահարված երիտասարդ
ՀասարակությունShamshyan.com-ը գրում է.
Երեկ՝ սեպտեմբերի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Մասիսի բժշկական կենտրոնից Ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք, արյունահոսությունով, քթի շրջանի կտրած վերք, թոքային հյուսվածքի վնասումով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Վարդանյանի և բաժնի պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի գլխավորությամբ։
Շարունակությունը՝ այստեղ: