Սերժ Սարգսյանը պարգեւատրել է Սիրուշոյին , Ջիվան Գասպարյանին ու Արտո Թունջբոյաջյանին
ՀասարակությունՍերժ Սարգսյանն այսօր՝ սեպտեմբերի 21-ին, պարգեւատրել է Սիրուշոյին, Ջիվան Գասպարյանին եւ Արտո Թունջբոյաջյանին:
Դուդուկահար Ջիվան Գասպարյանը պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով: Արտո Թունջբոյաջյանին շնորհվել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում, իսկ երգչուհի Սիրուշոյին՝ ՀՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչում: