Էդուարդո Էռնեկյանին Ազգային հերոսի կոչում է շնորհվել
ՀասարակությունԱրգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին Ազգային հերոսի կոչում է շնորհվել: Նրան այսօր՝ սեպտեմբերի 21-ին, պարգեւատրել է Հանրապետության նախագահը:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Սերժ Սարգսյանն այսօր բազմաթիվ անձանց է պարգեւատրել Անկախության 26-ամյակի կապակցությամբ: Պարգեւատրվածների մեջ է նաեւ Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, որը ստացել է «Տիգրան Մեծի» մեդալ: