«Իմ մորաքույր Շելլին զանգահարեց եւ բղավեց վրաս, երբ տեսավ այս մերկ լուսանկարը». Քիմ Քարդաշյան
LifeՔրիս Ջեները մտերիմ ընկերուհի ունի՝ երաժշտական մենեջեր Շելլի Ազոֆֆը, որը բիզնեսմեն եւ պրոդյուսեր Իրվինգ Ազոֆֆի (աշխատում է Քրիստինա Ագիլերայի, Գվեն Սթեֆանիի, Հարրի Սթայլսի, Բոն Ջովիի եւ մի շարք այլ աստղերի հետ) կինն է: Շելլին, ուրեմն, նաեւ Քարդաշյան-Ջեներ ամբողջ գերդաստանի ընկերուհին է, եւ Քիմը նրան մորաքույր Շելլի է անվանում:
Երեկ երեկոյան Քիմ Քարդաշյանն իր Instagram-ում հետեւյալ մերկ լուսանկարն է հրապարակել:
«Իմ մորաքույր Շելլին զանգահարեց եւ վրաս բղավեց, երբ տեսավ այս լուսանկարը: Այնպես որ՝ Շելլի, հատուկ քեզ համար եմ ես այն լղոզում եմ»,- լուսանկարն այսպես է մակագրել հայուհին:
Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանը հայտնվելու է Allure ամսագրի հոկտեմբերյան համարի շապիկին եւ էջերում: 36-ամյա հայուհին ամսագրին տված հարցազրույցում նշել է, որ հիմա լավագույն մարզավիճակում է:
«Ծննդաբերությունից հետո ես արագորեն նիհարեցի, քանի որ օրական մեկուկես ժամ ֆիթնեսով եմ զբաղվում»,- ասել է Քիմը: