Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ «Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց Կենդանակերպի այս նշանները կհայտնվեն բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո Արցախի գազի նման է լինելու՝ բացում-փակում էին․ քաղաքացի Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Էդգար Ղազարյանն ազատ արձակվեց ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են մեկ այլ հանրապետական նշանակության ճանապարհ Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից


Ռուսերենն ու մենք կամ «լեզվանիների դրախտը»

Վերլուծություն

Վերջին մի քանի օրվա ընթացքում հայոց լեզվի պաշտպանությամբ հասցրեցին  հանդես գալ ֆեյսբուքահայության մի ստվար զանգված, հասարակական-քաղաքական, մշակութային,  և մի շարք անհայտ ծագման գործիչներ։ Բնականաբար զուգահեռ ընթանում էին ռուսական իմպերիալիզմի ու գաղութատիրության դեմ մղվող արյունարբու մարտերը։ Պատճառն ինչպես արդեն գիտենք՝ վարչապետի հանձնարարական էր հանրակրթական դպրոցներում ռուսերենի ուսուցման հայեցակարգ մշակելու մասին։ Թե ինչու կառավարությունը կամ կառավարության ղեկավարը, կամ կառավարության ղեկավարի թիկունքում գտնվող «անհայտ ուժերը» որոշեցին նման օրակարգ ասպարեզ բերել, բոլորովին այլ հարց է։ Ընդ որում պետք է նշենք որ հարցն ունի  երկար նախապատմություն է՝ երևի թե մինչև Իսրայել Օրի, բայց դա թողնենք։

Ռուսերենը պետական լեզու չէ Հայաստանում և չի կարող դառնալ, իսկ թե ինչու չի կարող դառնալ հարցը նրանցից է, որոնց ուղղակի պատասխանում ես՝ չի կարող և վերջ։

Վերադառնանք ռուսերենի ուսուցմանը։ Հայաստանյան այսպես կոչված անկախության սերունդը ռուսերենին չի տիրապետում, սա փաստ է, սովորական փաստ։ Չտիրապետելու պատճառները բոլորվին էլ անկախության հատ կապ չունեն, բոլորվին էլ կապ չունեն ռուսերենի դասավանդման ներկայիս վիճակի հետ․ մնացած պատճառները բավական շատ են, սակայն դրանց թվում, որքան էլ զարմանալի կարող է թվալ՝ ինտերնետն ու հեռուստատեսության դիրքերի թուլացումն է։ Մեր սերունդը՝ (1980-ականների) ռուսերենին շատ թե քիչ տիրապետում է՝ չնայած որ 1980-ականների սերունդը գլխավորապես կրթություն է ստացել արդեն անկախության տարիներին՝ այսինքն չկար Խորհրդային միությունը։ Բայց արդյոք ռուսերենին մենք շատ թե քիչ տիրապետում ենք դպրոցից։ Կարծում եմ՝ ոչ։

 Ռուսերենը մենք սովորեցինք հեռուստացույցից ու ֆիլմերից, հետագայում, անշուշտ, ռուսերենի մեր իմացությունը փոքր-ինչ լավացավ համալսարանում, երբ պարզապես ստիպված էինք մասնագիտական գրականությունը ռուսերեն կարդալ։

Կարճ ասած ռուսերենին շատ թե քիչ ստացվեց տիրապետել պարզապես հանգամանքների բերումով և ոչ թե դպրոցական կրթությամբ։ Հիմա վերադառնանք մեր օրերը։ Վարչապետը հանձնարարականներ է տալիս ԿԳՆ-ին՝ ռուսերենի ուսուցման հայեցակարգ մշակել։ ԿԳՆ-ն ստիպված է բնականաբար կատարել հանձնարարականը։ Թե ինչու է «ստիպված»՝ նույնպես այլ թեմա է, պարզապես նշենք, որ սլաքները բնականաբար ուղղվում են հենց ԿԳՆ-ի դեմ՝ ոչ թե «սիմպո» վարչապետի։

Իսկ ինչ արդյունք կարող է տալ գործնականում այդ հանձնարարականը, գուցե կանխակալ հնչի, սակայն ամենայն հավանականությամբ՝ ոչ մի։ Չնայած մյուս կողմից գուցե և արդյունք ունենա՝ բացասական արդյունք, քանի որ ավելի է նվազելու այն առարկաների իմացությունը, որոնք կդասավանդվեն ռուսերենով։

Իսկ թե ինչու, պատասխանը շատ պարզ է՝ ներկայիս հայաստանյան հանրակրթության մակարդակի կամ մակարդակի իսպառ բացակայության պայմաններում գրեթե նույն բանն է ՝ ռուսերենի դասավանդման հայեցակարգ կմշակվի թե հին եգիպտերենի, արդյունքը միևնույնն է լինելու է զրո կամ մոտավորապես այնպիսին, ինչպիսին եղել են վերջին մեկ տարվա ընթացքում կառավարության ղեկավարի հանձնարարականների արդյուքները։ Արդյոք նման իրավիճակի մասին չգիտեն  հանձնարարական տվողներն ու հայեցակարգ մշակողները, դժվար է ասել։ Ամենայն հավանականությամբ շատ էլ լավ գիտեն։ Այս դեպքում սակայն հարց է առաջանում՝ թե ինչու է հերթական անգամ ռուսերենի կարգավիճակի թելը մանվում։ Սակայն այստեղ էլ խորը վերլուծական կարողություններ պետք չեն հասկանալու համար։

Պարզ է, որ այս ժամանակավրեպ նախաձեռնությունը շոյում է մեր ոխերիմ բարեկամի կայսերապաշտական էգոիզմը, սա էլ ի դեպ ոչ նորություն է, ոչ էլ աշխարհաքաղաքականության փոփոխություն։ Մյուս կողմից նման նախաձեռնությունները անսպառ թեմա են դառնում հակաիմպերիալիստների, ֆեյսբուքիստների, գործիչիստների ու  մնացած բոլոր հնարավոր ու անհնար «իստների»   «քաղաքացիական կեցվածքի» դրսևորման համար։

Հ․Գ․ Իրականում ես կողմ կլինեմ, որպեսզի  ոչ միայն ռուսերենը, այլև անգլերեն ու ասենք գերմաներենը հավասարապես  ուսուցանվեն այնպես, որպեսզի դպրոցն ավարտող ամենավատ աշակերտն անգամ այս երեք լեզվով կարողանա մտնել անգլիախոս, գերմանախոս կամ ռուսախոս որևէ երկրի խանութ և գնումներ կատարի՝ հենց դպրոցական կրթության հիման վրա։ Հասկանալի է՝ այս ամենը ոչ հայերենի հաշվին կամ փոխարեն։  Կունենանք նման արդյունքներով հայեցակարգ կամ հանձնարարական։ Չեմ հավատում։

Աղասի Մարգարյան

Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում էՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամՄոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ «Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց Կենդանակերպի այս նշանները կհայտնվեն բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո Արցախի գազի նման է լինելու՝ բացում-փակում էին․ քաղաքացի Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Էդգար Ղազարյանն ազատ արձակվեցՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են մեկ այլ հանրապետական նշանակության ճանապարհ Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. ՏեսանյութԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱնցկացվել է Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Կարևոր՝ բնակարան ձեռք բերել ցանկացող քաղաքացիների համարԵվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց Տավուշում ոստիկանները «պատ» են կազմել, ուժ կիրառելով բացեցին ճանապարհը (տեսանյութ) Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քանի՞ հոգի է բերման ենթարկել այսօրվա ակցիաների ընթացքում Մարտունեցիները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Տավուշում ճանապարհ էին փակել․ կալանավորված կա Վեդիի ոստիկանության բաժնում եմՍև բերետավորները, ուժ կիրառելով, ճանապարհից հեռացրին ցուցարարների ավտոմեքենան Բերետավորները բերման են ենթարկում մայթի վրա կանգնած քաղաքացիներինԹուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Թեժ իրավիճակ Տիգրանաշենում Երևան-Մեղրի ավտոճանապարհը Տիգրանաշենի հատվածում փակ է2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները կլինեն նաև բուհի համար ընդունելության քննություններ Պայթեցրել են փոխմարզպետի որդու գերեզմանըԱրտակարգ իրավիճակ Երևան-Սևան մայրուղում«Հայաստանը կարող է արտոնյալ գնով ադրբեջանական գազ ստանալ»․ Ալիև Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը Անհրաժեշտ է հասնել նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը․ ՌԴ ԱԳՆ-ում Հարավային Կովկասում ՌԴ շահերի առաջխաղացման թեմայով նիստ է անցկացվել «Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակել Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի (տեսանյութ)
Ամենադիտված